Կոկո Շանել՝ այս կինը ճակատագրական էր ոչ միայն այն տղամարդկանց համար, որոնց հետ ճակատագիրը կապել էր նրան, այլ նաև ամբողջ նորաձևության աշխարհի համար: Նա ամբողջությամբ շուռ տվեց բոլոր պատկերացումները կանացի նորաձևության մասին:
Այս նուրբ, բայց մեծ իմաստություն ունեցող կինը մեզ է թողել ոգեշնչման աղբյուր՝ իր կյանքի խորհուրդներով:
Ներկայացնում ենք Կոկո Շանելի 20 լավագույն ցիտատները.
1. Որքան վատ են ընթանում աղջկա մոտ գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:
2. Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է:
3. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:
4. Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:
5. Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:
6. Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ:
7. Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել:
8. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա՝ չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին:
9. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել:
10. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:
11. Ինչ ուզում ես ասա, կինը տղամարդու կյանքում լինում է միակը, մնացած բոլորը այդ կնոջ շողքերն են:
12. Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար:
13. Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է:
14. Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:
15. Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:
16. Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն:
17. Օծոնելիքը՝ դա անտեսանելի, բայց անմոռանալի ու անգերազանցելի ակսեսուար է: Նա հաղորդում է կնոջ հայտնվելը և շարունակում է հիշացնել կնոջ անհետանալուց հետո:
18. Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի՛ խանգարիր դրանց աճելուն:
19. Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է կինը պահանջի այն ամենը ինչ ունի տղամարդը, չէ որ բացի այդ ամենից կինը ունի նաև տղամարդ:
20. Իրական երջանկությունը թանկ արժեք չունի: Եթե այն ձեզ վրա թանկ է արժեցել, ապա այն կեղծ է: