fbpx

Հարութ Փամբուկչյան և Սիրուշո – Տարիներ (Հոլովակ + երգի բառերը)

Գեղեցիկ հիշողություններ առաջացնող գեղեցիկ մի երգ՝ անչափ գեղեցիկ գործիքավորմամբ և նորովի ու հետաքրքիր մատուցմամբ: Արժի այն լսել և ինչու ոչ՝ դիտել հոլովակը.

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

երգի բառերը՝

Անվերադարձ
Մի ճանապարհի նման դու անցար,
Մի անդարման վերք թողիր իմ սրտին,
Սպասեցի քեզ շատ երկար, դու չեկար,
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ,
Բայց ավաղ մնացի ես մենավոր:
Տարիները անցան,
Մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան, մայրամուտի վերջին շողի նման:
Տարիները անցան,
Մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան, մայրամուտի վերջին շողի նման:
Տարիները անցան:
Անցան օրեր,
Չմոռացա ես քեզ իմ սիրելի
Ու սերն ու կարոտը սրտում պահած,
Քո ջերմ համբույրները չմոռացած:
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ,
Բայց ավաղ մնացի ես մենավոր…

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հարութ Փամբուկչյան և Սիրուշո – Տարիներ (Հոլովակ + երգի բառերը)
Թեստ. Ունե՞ք արդյոք էքստրասենսոր ունակություններ