fbpx

Ի՞նչ է կյանքը (գրում են ընթերցողները)

Այն հարցին, թե ի՞նչ է կյանքը, փորձել են պատասխանել բազմաթիվ հոգեբաններ, փիլիսոփաներ, հասարակ մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ ունի իր առանձնահատուկ կարծիքն ու տեսակետը: Այս հոդվածն իմ պատկերացումների մասին է:

Կյանքը խնդիր է, որի լուծումը տալիս է ապրելու ընթացքը: Իսկ այն խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանզի եթե ապրում ենք, ուրեմն խաղի մեջ ենք: Կհաղթե՞նք արդյոք այդ խաղում, թե՞ ոչ. ցույց կտա ժամանակը: Կյանքը երազային պատրանք է, որ ծնվում է իրականությունից: Այն զարմանալի ու խորհրդավոր ճամփորդություն է մարդկանց աշխարհում: Ուղիները լի են անցորդներով: Օրվա արահետը ստիպում է քայլել: Նպատակը որոշում է ճանապարհի ուղղությունը, իսկ ժամանակը՝ նրա ընթացքը: Կյանքը ժամանակի և տարածության հանրագումարն է:

Երկրի վրա ոչինչ երաշխավորված չէ: Անորոշության քողով պարուրված դժվարությունը մարդկության խնդիրն է: Փայփայած հույսն է նրա երաշխիքը: Երազկոտները տեսնում են աշխարհում իրենց տեղը, հնարամիտները գտնում են այն, իսկ ուժեղները՝ զբաղեցնում: Օրերի շղթան ձգվում է համբերության թելով: Կյանքը սպասում է – լինե’նք համբերող:

Բնության զմրուխտե հրաշքներն ու մարդկային հոգու թռիչքները զմայլանք են ծնում: Տիեզերքի առեղծվածը հարուցում է զարմանք: Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար ժամանակի շղթան կարող է բավարար չլինել: Հետաքրքրությունը հենց դրա մեջ է. ապրելու միջոցով ճանաչել կյանքը:

Ես սիրում եմ լռության ձայնը: Գտնելու դեպքում լսում եմ այն: Խոսքերը ճեղքում են լռությունը: Կյանքը զրույց է – սովորե՛նք խելամիտ բանակցելու հմտությունը:

Աշխարհը փոխվում է մեզ հետ: Այն շարժում է – զարգացնե՛նք արագություն:

Փորձությունների մարզադաշտում մենք կոփվում ենք: Կյանքը փորձություն է – պատրա’ստ լինենք: Իրերի բազմազանությունը բերում է ընտրության անհրաժեշտություն: Կյանքը լաբիրինթոս է – կարողանա՛նք կողմնորոշվել:

Երկրի վրա ամեն ինչ իր գինն ունի: Երևի դա նրա համար է, որպեսզի աշխարհում ոչ մի բան իրեն անարժեք չզգա: Չէ՞ որ առույգ վիճակով զարթնելու համար նախ պետք է քնել, իմանալու համար նախ պետք է սովորել: Զինվե՛նք համառությամբ, որպեսզի վճարենք ապրելու համար:

Գիշերվա ոգին փակում է արևը: Կյանքը լապտեր է – վառե՛նք լույսը: Սրտի ցասումից դողում է օդը: Կյանքը սեր է, որը հաղթում է ցավին: Ժամանակի այգում շրջում է դարերի քամին: Կյանքն օրերին ձուլված սքանչելի վայրկյանն է:

Անհասկանալին գծում է մեր իմացության սահմանները: Կյանքն իմաստություն է – հասկանա՛նք խորհուրդները և ամենօրյա ընտրությամբ կերտենք ապրելու մեր ուղին:

Հեղինակ՝ Ալլա Լայթ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ է կյանքը (գրում են ընթերցողները)
10 արդյունավետ միջոց անհարմար հարցերը շրջանցելու համար