fbpx

Facebook-ի 5 օգտակար ֆունկցիաներ, որոնք դուք չեք օգտագործում

Մտածում եք, որ Facebook-ի մասին գիտեք ամեն ի՞նչ: Այդ դեպքում նստեք հարմարավետ և կարդացեք այս նյութը: Հնարավոր է դուք շատ նոր ֆունկցիաներ բացահայտեք:

Facebook-ի դրական կողմերից է նրա պարզությունը: Բոլոր հիմնական ֆունկցիաները (նկարի բեռնում, նկար ջնջել, նյութի հրապարակում և այլն) պարզ են և հասկանալի: Այս պարզությունը Facebook-ի աճի մեջ ունի իր ոչ փոքր դերը:

Եվ այսպես շատ չծանրաբեռնելով Ձեզ Facebook-ի մանրամասն նկարագրությամբ, անմիջապես Ձեզ ենք ուզում ներկայացնել 5 ֆունկցիաներ, որոնց մասին դուք չգիտեք.

1. Պահպանել դուր եկած հղումները, էջերը և այլն

Եղե՞լ է այնպես, որ դուք ժամերով պտտել եք ֆեյսբուքյան ժապավենը, ձեզ դուր եկած, սակայն ժամանակի սղության պատճառով բաց թողնված պետքական հղումի փնտրտուքով: Եթե այո, ապա իմացեք, այլևս այդպիսի բան Ձեզ հետ չի պատահի: Facebook-ի վերջին նորույթներից մեկի շնորհիվ օգտատերերը այսուհետ կարող են պահպանել հղումները և նաև դուր եկած էջերը:

1

Կամ մտեք դուր եկած էջ և սեղմեք պահպանել կոճակը.

2

Պահպանված հղումները հետագայում կարելի է տեսնել սեղմելով «Save» հղման վրա, որը գտնվում է գլխավոր էջի ձախ անկյունում:

3
4

Ձեր ընկերները, ում հղումները դուք պահպանել եք՝ այդ մասին չեն իմանա:

2. Թաքցնել Ձեր օնլայն ստատուսը

Ուզո՞ւմ եք ազատվել Facebook-յան որոշ ընկերների չափից դուրս ուշադրությունից, որը դրսևորվում է չաթով երկար հաղորդագրություններ գրելով: Այդ դեպքում էջի աջ կողմում, անմիջապես չաթի ցանկի տակ սեղմեք «պարամետր» նշանի վրա և ընտեք «Advanced settings»: Առաջարկվող հատկություններից ընտերք այն, որն ուզում եք և սեղմեք պահպանել.

5
6

3. Արգելափակել առանձին օգտատերերի թարմացումները

Որպեսզի այլևս չտեսնել առանձին ընկերներից որևէ մեկի հրապարակումները, սեղմեք սլաքի վրա, որը գտնվում է հրապարակված նյութի աջ վերևի անյունում և հայտնվող ցուցակից ընտրեք «Unfollow» (Отменить подписку на …)

71

4. Միացնել պրոֆիլի լուսանկարը ետնապատի նկարի (cover) հետ

Տեսե՞լ եք էջեր, որտեղ պրոֆիլի լուսանկարը և ետնապատի նկարը մի ամբողջական լուսանկարի տեսք ունեն: Ուզո՞ւմ եք այդպիսին: Այդ դեպքում օգտվեք Tricked Out Timeline-ից:

 Ոչ բարդ, մի քանի գործողությունից հետո դուք կկարողանաք ներբեռնել լուսանկարը և ստանալ հրաշալի կոմբինացիա:

152

5. Գտեք Ձեզանից թաքցված հաղորդագրությունները

Շատերը կզարմանան, իմանալով, որ հնարավոր է արդեն երկար ժամանակ հաղորդագրություններ են ստանում և նույնիսկ գլխի էլ չեն ընկնում այդ մասին: Բանը նրանում է, որ հաղորդագրությունները այն մարդկանցից, որոնք չկան ձեր ֆեյսբուքյան ընկերների ցանկում՝ Facebook-ը ուղարկում է առանձին «թղթապանակի» մեջ առանց որևէ զգուշացման:

«Առեղծվածային» այդ «թղթապանակը» գտնելու համար սեղմեք հաղորդագրության նշանի վրա և հետո սեղմեք «other».181

Քանի որ Facebook-ը չէր հայտնել Ձեզ այս նամակների մասին, հնարավոր է այստեղ գտնեք շատ հետաքրքիր հաղորդագրություններ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ի 5 օգտակար ֆունկցիաներ, որոնք դուք չեք օգտագործում
Հավելվածը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենան աստղերը ծերանալուց