fbpx

Ֆերմերն ու եգիպտացորենը – խորիմաստ առակ

Մի անգամ լրագրողը հարցնում է ֆերմերին, արդյո՞ք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որը տարեց տարի գրավում է բոլոր մրցանակները որակի անվանակարգում: Ֆերմերը պատասխանում է, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ լավագույն սերմերը նա բաժանում է իր հարևաններին:

– Իսկ ինչո՞ւ բաժանել լավագույն սերմերը հարևաններին, նամանավանդ, որ նրանք ձեզ հետ միասին մասնակցում են բոլոր մրցույթներին և որ նրանք ձեր հակառակորդներն են:

– Գիտե՞ք, – ժպտում է ֆերմերը, – քամին տանում է ծաղկափոշիները իմ դաշտերից դեպի հարևանների դաշտերը և հակառակը՝ հարևանների դաշտերից դեպի իմ դաշտերը: Եթե հարևանների մոտ լինեն եգիպտացորենի վատ տեսակներ, ապա շատ մոտ ապագայում իմ մշակաբույսերը նույնպես կսկսեն վատանալ: Իսկ թե ինչպե՞ս ամեն մեկս կմշակենք մեր ցանքսերը՝ դա արդեն այլ հարց է:

Նմանատիպ իրավիճակ էլ մարդկանց կյանքում է: Նա, ով ուզում է լինել հաջողակ, պետք է հոգ տանի իր շրջապատի մասին և օգնի նրանց հաջողության հասնել: Որովհետև, որքան լավ են ապրում քեզ շրջապատող մարդիկ, այնքան ավելի լավ ես դու քեզ զգում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ֆերմերն ու եգիպտացորենը – խորիմաստ առակ
1650 մկան թակարդ, 1840 պինգպոնգի գնդակներ և ամենատպավորիչ շղթայական ռեակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)