fbpx

Ինքնամտորում

Չկա ոչինչ: Խուլ հառաչ ու սառը դատարկություն:

Բայց ես ուժեղ եմ: Ոչինչ չի կարող ինձ կոտրել, նույնիսկ այս սառը դատարկությունը: Եվ ես ճեղքելով այս խորը անտարբերությունը՝ բարձրանում եմ վեր: Բարձրանում եմ վեր՝ հաշվի չառնելով ճանապարհի խոչընդոտները՝ մարդկային անտարբերություններն ու խորը ատելությունը:

Ցուրտ է: Բայց ցուրտն ի՞նչ է, որ ինձ հաղթի: Ես կհաղթահարեմ նույնիսկ այս ցուրտը, ինչպես ժամանակին կարողացել եմ հաղթահարել փոթորիկներն ու ամպրոպները:

Առջևում լույս է երևում: Պայծառ ու անչափ ջերմացնող մի լույս: Այո՛, դա իմ լույսն է: Ես գալիս եմ դեպ քեզ, օ՜, ի՛մ լույս: Ես կհասնեմ քեզ, լույս իմ հույսի, լույսի իմ վերջնակետի:

Օ՜ ոչ, ես ամենևին էլ այդքան թույլ չեմ՝ ինչպես կարծում եք: Ես ուժեղ եմ: Այո՛, շատ ուժեղ եմ: Որովհետև շատ քիչ մարդիկ կարող էին անցնել այն ոլորանները, որոնք ես անցա, շատ քիչ մարդիկ կկարողանային տանել այն վիհրերը, որ ես տեսա, շատ քչերը կկարողանային դիմակայել այն փոթորիկներին, որոնց ես դիմակայեցի:

Այո՛, ես ուժեղ եմ, մարդկության պատմության ամենաուժեղ մարդկանցից մեկը: Ու ամենևին էլ պոռոտախոս չեմ ես: Ես նա եմ ով դեռ վեր է բարձրանում, վեր դեպի իր ջերմացնող լույսը՝ չնայած բոլոր արհավիրքների:

Արհավիրքներն ի՞նչ են, որ ինձ կանգնեցնեն:

Ես գալիս եմ դեպ քեզ, օ՜ իմ լույս….

©Արամ Հակոբյան (Արխանգելո) 04.05.2014թ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինքնամտորում
Ինչպե՞ս բեռնել թվիթերի ամբողջական արխիվը