Դուք երբեք չպետք է հանձնվեք: Ինչո՞ւ: Ահա ձեզ 10 պատճառ.
1. Քանի դեռ ողջ եք, ամեն ինչ հնարավոր է
Միակ հարգելի պատճառը, ըստ որի դուք կարող եք հանձնվել՝ դա մահն է: Իսկ մինչ այդ, քանի դեռ դուք ողջ եք (առողջ և ազատ եք), դուք ընտրություն ունեք կատարելու բազմաթիվ փորձեր՝ վերջնական արդյունքին հասնելու համար:
2. Եղեք իրատես
Առաջին անգամից ինչ-որ բան հաղթահարելու, սովորելու հավանականությունը շատ փոքր է: Ժամանակ է պետք դա սովորելու համար և այդ ընթացքում դուք բազմաթիվ սխալներ կգործեք: Սովորեք այդ սխալների վրա:
3. Դուք ուժեղ եք
Դուք շատ ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Ձեր հաջողության ճանապարհին մեկ փոքրիկ անհաջողությունը հերիք չէ ձեզ կանգնեցնելու համար: Հերիք չէ նաև 10, 100 և 1000 անհաջողությունը:
4. Ցուցադրեք ձեզ
Եթե չեք ուզում լինել հայտնի, ինչպես ինչ-որ մեկը, ապա դա թուլություն է և խոսում է այն մասին, որ դուք հանձնվում եք:
Դուրս եկեք և ցուցադրեք ձեզ աշխարհին և ինքներդ ձեզ: Դուք կարող եք և կհասնեք նրան ինչին որ ձգտում եք: Կմատնվեք անհաջողության միայն այն դեպքում, երբ կհանձնվեք:
5. Արվե՞լ է դա արդյոք
Եթե ինչ-որ մեկը արել է դա ձեզանից առաջ, ապա դուք նույնպես կարող եք: Եթե նույնիսկ աշխարհում ընդամենը մեկ հոգի է կարողացել անել այն ինչին դուք ձգտում եք՝ միևնույն է դուք կարող եք: Դա բավարար պատճառ պետք է լինի ձեզ համար, որպեսզի երբեք չհանձնվեք:
6. Հավատացեք ձեր երազանքներին
Մի դավաճանեք ինքներդ ձեզ: Կյանքում կհանդիպեք բազմաթիվ մարդկանց, որոնք ձեզ կփորձեն համոզել, որ դուք ուզում եք հասնել անհնարինին: Մի թույլատրեք ոչ մեկին քարուքանդ անել ձեր երազները:
7. Ձեր ընտանիքն ու ընկերները
Թույլ տվեք մարդկանց, որոնց դուք սիրում եք, դառնալ ձեր ոգեշնչման աղբյուրը, որպեսզի համառությամբ կարողանաք առաջ շարժվել:
8. Կան մարդիկ, որ ձեզանից վատ դրության մեջ են
Կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս պահին ձեզանից վատ դրության և վատ պայմանների մեջ են: Կուզեիք հրաժարվել 5 կմ երկարությամբ վազքի՞ց: Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ունակ չեն նույնիսկ քայլելու և կերազեին 5 կմ-անոց վազքի մասին:
9. Լավացրեք մեր աշխարհը
Երբ դուք կհասնեք ձեր նպատակին, նրան ինչին ձգտում էիք, դուք հնարավորություն կունենաք բարելավել աշխարհը կամ որևէ մեկի կյանքը:
10. Դուք արժանի եք երջանկության
Երբեք թույլ չտաք որևէ մեկին հակառակն ասել: Դուք արժանի եք երջանկության և արժանի եք հաջողության: Պահպանեք այդ տրամադրվածությունը, մինչև չհասնեք նպատակակետին: