fbpx

Անորոշության վախը – առակ

Մի մարդ հանցանք է գործում: Նրան բռնում և բերում են թագավորի մոտ դատի: Նրա կատարածի համար մահապատիժ էր նախատեսված, բայց թագավորը առաջարկում է ընտրել իր բախտը՝ կամ պետք է կախաղան հանվի, կամ էլ հայտնվի մեծ, սև և սարսափազդու դռան այն կողմը: Հանցագործը ընտրում է կախաղանը:

Երբ նրա պարանոցին էին գցում օղակը, նակ հանկարծ ասում է, – ինձ հետաքրքիր է, իսկ ի՞նչ է դռան այն կողմում:

Թագավորը ժպտում է, – հասկանո՞ւմ ես, ես բոլորին առաջարկում եմ այս ընտրությունը և բոլորը ընտրում են կախաղանը:

– Իսկ դռան այն կողմը ի՞նչ է, ես միևնույնն է ոչ մեկին ոչինչ չեմ ասի, – ցույց տալով պարանը՝ հարցնում է հանցագործը:

Մի փոքր լռելուց հետո թագավորը պատասխանում է, – Այնտեղ ազատությունն է: Սակայն մարդիկ այնքան են վախենում անհայտությունից, անորոշությունից, որ միշտ գերադասում են կախաղանը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անորոշության վախը – առակ
Հրավառություն հակառակ ուղղությամբ (վիդեո)