fbpx

Քամին ու ծաղիկը – առակ

Քամին հանդիպելով գեղեցիկ ծաղկին՝ սիրահարվում է նրան…

Երբ քամին քնքշորեն շոյում էր ծաղկին՝ ծաղիկը նրան պատասխանում էր ավելի ուժեղ սիրով՝ արտահայտված գույներով և անուշ բույրով: Սակայն քամուն դա քիչ թվաց և նա մտածեց. «եթե ես ծաղկին տամ իմ ամբողջ ուժն ու հզորությունը, այդժամ նա ինձ կպարգևի ավելի ուժեղ ինչ-որ բան»:

Եվ նա փչեց ծաղկի վրա իր սիրո հզոր շնշառությամբ: Իսկ ծաղիկը չդիմանալով բուռն կրքին՝ կոտրվեց:

Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, բայց չկարողացավ: Այդժամ նա քնքշորեն իր սիրո շնչառությամբ փչեց ծաղկի վրա, սակայն ծաղիկը թառամում էր:

Բղավեց այդ ժամանակ քամին.

– Ես տվեցի քեզ իմ սիրո ամբողջ ուժն ու հզորությունը, իսկ դու կոտրվեցիր: Երևում է քո մեջ չկար իմ հանդեպ սիրո ուժ, նշանակում է դու չէիր սիրում ինձ:

Իսկ ծաղիկը ոչինչ չպատասխանեց: Նա մահացել էր:

Նա ով սիրում է, պետք է հասկանա, որ ուժով և կրքով չեն չափում սերը, այլ քնքշությամբ և համբերատարությամբ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag