fbpx

Ինչպես արագ և արդյունավետ փնտրել YouTube-ում

Ամեն րոպե YouTube հանրաճանաչ վիդեոհոսթինգ է ներբեռնվում 35 ժամ տեսանյութ, որը համալրում է ֆիլմերի, երաժշտական հոլովակների, ուսուցողական նյութերի և օգտատերերի տեսանյութերի հսկայական արխիվը: Այսօր YouTube-ում կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր թեմային վերաբերող տեսանյութ՝ սկսած խոհարարական խորհուրդներից, մինչև սերիալներ: Պետք է ընդամենը իմանալ ինչպես և որտեղ փնտրել:

Այս հոդվածում դուք կիմանաք  YouTube-ում խորացված փնտրման որոշ հնարավորությունների մասին:

Ոչ բոլորը գիտեն, որ YouTube-ի փնտրման տողը հնարավորություն է տալիս ճշգրտել հարցումը հատուկ պարամետրերի օգնությամբ: Օգտագործելով այդ հավելյալ պայմանները, դուք կստանաք առավել ընտրված արդյունքներ և կխնայեք ձեր ժամանակը: Փնտրման հարցումը կարող է պարունակել մի քանի պարամետր, որոնք միմյանցից բաժանվում են ստորակետով:

Փնտրում ենք ֆիլմեր

YouTube-ում կան բավական մեծ թվով օրինական ֆիլմեր, բայց դրանք գտնել փնտրման տողով կարող է այդքան էլ դյուրին չլինել: Այդիսկ պատճառով օգտագործեք movie պարամետրը, դրանց արագ հայտնաբերման համար:

08124722-002-520x256

Տեսանյութի փնտրում ըստ ժամանակի

Երբեմն հարկավոր է լինում գտնել տեսանյութեր, որոնք ներբեռվել են համեմատաբար մոտ ժամանակահատվածում: Դրա համար կարելի է օգտագործել hourtodayweek,monthyear պարամետրերը: Դրանք սահմանափակում են փնտրման արդյունքը տեսանյութերում, որոնք ներբեռվել են համապատասխանաբար ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի առաջ:

08125310-search-youtube-by-time-520x264

Բարձր որակի տեսանյութեր

Եթե Ձեզ հետաքրքրում են տեսանյութեր միայն բարձր որակի, ապա պետք է օգտվել  hd պարամետրից:

08011606-003-520x301

Փնտրում ենք փլեյլիստերով

Ինչպես հայտնի է YouTube-ը հնարավորություն է տալիս ձևավորել փլեյլիստեր, որոնցից շատերն են հաջողությամբ օգտվում՝ ստեղծելով տարբեր տեսանյութերից թեմատիկ ցանկեր: Երբեմն առանձին տեսանյութի փնտրումից առավել հարմար է լինում փնտրել ըստ փլեյլիստերի, որոնք պարունակում են մեզ հետաքրքրող բավական շատ ինֆորմացիա: Դրա համար պետք է օգտագործել playlist պարամետրը:

08012230-004-520x233

Փնտրում ըստ տեսանյութի տևողության

Եթե ձեզ հարկավոր է փնտրման արդյունքներից բացառել չափազանց կարճ, կամ հակառակը՝ երկար տեսանյութերը, ապա օգտագործեք համապատասխանաբար long և short պարամետրերը:  Առաջինը ցուցադրում է ֆիլմեր 20 և ավել րոպեյանոց, իսկ երկրորդը միայն այն տեսանյութերը, որոնց տևողությունը չի անցնում 4 րոպեն:

08014950-005-520x285

Հուսով ենք այս հոդվածը կնպաստի YouTube-ում ձեր որոնման արդունավետությանը և որոնման վրա առավել քիչ ժամանակ կծախսեք:

Աղբյուրը՝ Lifehacker.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես արագ և արդյունավետ փնտրել YouTube-ում
Մահացու վնասվածքներ մեծ սպորտում