Մի պահ պատկերացրեք, որ աղջիկները քիմիական տարրեր են, ինչպե՞ս կարելի էր նրանց նկարագրել…
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ – «աղջիկ»
ԿԱՐԳԱԹԻՎԸ – 115
ԱՆՎԱՆՈՒՄԸ – «Աղջիկ»
ՆՇԱՆԸ – Fm
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է – Ադամը
ԱՏՈՄԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԸ – 50կգ, նաև հանդիպում են իզոտոպեր 40-ից 250կգ
ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ – Շատ տարածված է
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հալում է որոշակի փոխազդեցությունից հետո:
- Ինքնաբերաբար եռում է և առանց արտաքին պատճառների՝ սառչում:
- Ընդարձակման գործակիցը մեծանում է տարիների ընթացքում:
- Ճմրթվում է որոշակի մասերին սեղմելուց:
ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Շատ լավ փոխազդում է ոսկու (Au), արծաթի (Ag), պլատինի (Pt)` բոլոր ազնիվ մետաղների հետ:
- Կլանում է թանկարժեք նյութեր՝ մեծ քանակություններով:
- Կարող է հանկարծակի պայթել:
- Արագ հագենում է էթիլ սպիրտից:
- Ակտիվությունը տատանվում է կախված օրվա ժամից:
- Բնության մեջ հանդիպում է երկու ալոտրոպ ձևափոխությամբ՝ կին և աղջիկ:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
- Լայնորեն օգտագործվում է դեկորատիվ նպատակներով, հատկապես՝ սպորտային ավտոմեքենաներում:
- Համարվում է արդյունավետ մաքրող և լվացող միջոց:
- Նպաստում է թուլանալուն և հանում է սթրեսը:
ՈՐԱԿԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ
- Ձեռք է բերում կանաչ գունավորում, եթե կողքին գտնվում է այլ նմուշ ավելի բարձր որակի:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
- Անփորձ ձեռքերում մեծ վտանգ է ներկայացնում:
- Արգելվում է պահել մեկ նմուշից ավել:
- Սակայն կարելի է ունենալ նաև մի քանի նմուշներ, բայց դրանք պետք է պահել իրարից հեռու, քանի որ նրանք շատ ակտիվ կերպով կարող են փոխազդեցության մեջ մտնել իրար հետ՝ պայթյունով և մեծ քանակությամբ ջերմության անջատումով: