fbpx

Առակ կանանց մասին

Մի անգամ գիշերը,  լուսաբացից մի փոքր շուտ, Շապուհ արքան պառկած իր անկողնում լսում է իր ժամապահների ձայնը, որոնք վիճում էին միմյանց հետ: Ժամապահներից մեկը ասում է. «աշխարհում ամենուժեղը իմ արքան է»: Մյուսը ասում է. «աշխարհում ամենուժեղը գինին է»: Իսկ երրորդն ասում է. «աշխարհում ամենաուժեղը կինն է»:

Առավոտյան արքան կանչում է իր նախարարներին և հարցնում, թե ո՞վ կամ ի՞նչն է ամենուժեղը՝ արքանե՞րը, գինի՞ն, թե՞ կինը: Եվ ինքն իրեն պատասխանում. «Արքան երբեմն կորցնում է իշխանությունը, գինու իշխանությունը տևում է ընդամենը մի քանի ժամ, իսկ կինը…. չկա մարդ ավելի իմաստուն Սողոմոնից, ուժեղ Սամսոնից, աստվածային Դավիթից, սակայն այս երեքին էլ գայթակղել է կինը»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ կանանց մասին
Քաղաքներ և տեսարժան վայրեր – ինտելեկտուալ թեստ