Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 1 րոպեԴիտումներ6.6k.Հր․ ամսաթիվ
«Փոքրիկ իշխանը» ֆրանսիացի գրող Անտուան Դը Սենտ-Էքզյուպերիի լեգենդար ստեղծագործությունն է: Այս մանկական հեքիաթը մեծահասակների համար, առաջին անգամ հրապարակվել է 1943թ.: Այդ օրվանից աշխարհում գրեթե չկա այնպիսի մարդ, որ չիմանա այդ ստեղծագործության գլխավոր հերոսին՝ փոքրիկ իշխանին:
MediaMag-ը սիրով ներկայացնում է Ձեզ այդ հրաշք ստեղծագործությունից ոգեշնչող 10 մեջբերումներ.
Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:
Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ…
…չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե
նրանցից քչերն են այդ բանը հիշում:
Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
…միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: