1. Եթե ձեզ գիշերները տանջում են մղձավանջները, հնարավոր է, որ դուք քնած ժամանակ մրսում եք: Գիտական փաստ է՝ որքան ցուրտ է ննջասենյակում, այնքան մեծ է հավանականությունը վատ երազ տեսնելու:
2. Մարդկանց մեծ մասը անծանոթ վայրում աջ են թեքվում: Այս փաստը իմանալը օգտակար է. եթե դուք չեք ուզում գտնվել ամբոխում կամ երկար հերթ կանգնել, վստահորեն գնացեք ձախ և տեղ զբաղեցրեք հերթում, որը ավելի ձախում է:
3. Համաձակն Քեմբրիջի համալսարանի ուսումնասիրության «կաևրոր չէ ինչ հեթրականույթամբ են տեղաբախշավծ տառրեը: Կաևրոր է առջաին և վեջրին տարեռը լինեն իերնց տեղրեում»:
4. Նույնիսկ դրական իրադարձությունները, ինչպիսիք են՝ համալսարանի ավարտելը, ամուսնությունը, նոր աշխատանքը կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ:
5. Հոգեբանության մեջ գոյություն ունի սկզբունք. որքան շատ է սպասումը որևէ մի իրադարձության, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կձախողվի: Շատ ես սպասում՝ քիչ ստանում, քիչ սպասում՝ շատ ստանում: Երկաթյա օրենք է, ոչ մի բացառություն: