fbpx

Եթե հավատաք, որ կարող եք, ապա կարող եք – առակ

1287560325_006bf4415d94Հավաքվում են մի անգամ մի քանի գորտեր և սկսում խոսել:

– Ափսո՛ս, որ մենք ապրում ենք այսպիսի փոքր ճահճում: Ա՜խ, եթե հասնեինք հարևան ճահիճ … այնտեղ շա՛տ անգամ ավելի լավ է, կվա-կվա, – ասում է գորտերից մեկը:

– Իսկ ես լսել եմ, որ այս լեռներում կա մաքուր ջրով մի լճակ և չկան չարաճճի տղաներ, – ավելացնում է երկրորդը:

– Իսկ ձեզ ի՞նչ, – մեջ է ընկնում մեծ դոդոշը, – միևնույն է, դուք երբեք չեք հասնի այնտեղ:

– Ինչու՞ չենք հասնի: Մե՛նք գորտեր ենք, կարո՛ղ ենք ամեն ինչ, – ասում է գորտերից մեկը` ավելացնելով, – եկեք գնանք և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք հասնել այդ լճակին:

– Գնա՜ցինք ուրեմն, բոլորս դեպի մեծ, մաքուր լճակ, – բացականչում են գորտերը խմբով:

Մեծ դոդոշը պատմում է ճահճի բոլոր բնակիչներին գորտերի «հիմար նախաձեռնության» մասին և երբ գորտերը ճանապարհ են ընկնում, բոլոր նրանք, ովքեր մնացել էին ճահճում, նրանց ետևից գոռում են.

– Այդ ու՜ր եք գնում, գորտեր, դա անհնարի՛ն է: Դուք չեք հասնի լճակին: Նստեք ձեր ճահճում:

Բայց գորտերը ճանապարհ են ընկնում: Մի քանի օր նրանք շարժվում են, նրանցից շատերը հետ են վերադառնում հարազատ ճահիճ: Գորտերից միայն մեկը ետ չի կանգնում ճանապարհից և ի վերջո, նրան հաջողվում է հասնել մաքուր, գեղեցիկ լճակին:

Ինչու՞ հենց նրան: Պարզվում է, որ այդ գորտը ուղղակի խուլ էր: Նա չէր լսել գորտերի խոսակցությունը, չէր լսել, որ դա անհնարին է և այդ պատճառով էլ, կարողանում է հեշտությամբ հասնել իր նպատակին:

Աղբյուրը՝  Success.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Եթե հավատաք, որ կարող եք, ապա կարող եք – առակ
ԹԵՍՏ. Ի՞նչ է կատարվում ձեր գլխում