Որոշ հոգեբաններ գտնում են, որ շրթունքների ձևը նույնպես կապ ունի մարդու բնավորության հետ: Եվ այսպես եկեք տեսնենք այս կամ այն տիպի շրթունքներ ունեցողներին ինչպիսի՞ բնավորություն է բնորոշ: Միգուցե Դուք ևս ձեզ կգտնեք այս թեստում.
1. Լիքը, լայն շրթունքներ: Ազարտային
Եթե նրան ինչ-որ բան դուր է եկել՝ նա անհապաղ ցանկանում է ստանալ դա և ամենևին կարևոր չէ թե ինչի մասին է գնում խոսքը՝ նոր պայուսակի՞, թե՞ տղամարդու: Ազատամիտ և էներգիայով լեցուն նա չի ամաչում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և առաջինը ժամադրություն նշանակել կամ զանգահարել:
Այդպիսի աղջիկը չի սպասում բնության կողմից նվիրատվություն, այլ գերադասում է վերցնել այն ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կյանքում միշտ կատավում են հետաքրքիր բաներ: Նրա կարգախոսն է. «Հիմա կամ երբեք»:
Նրա համար շատ կարևոր է ազատությունը և անկախությունը: Նա հարգանքով է մոտենում անձնական տարածքին և նույնը սպասում է իր սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենա անցկացնել իր մնացած կյանքը պետք է լինի շատ հմուտ սիրեկան և ճակատագրական որոշումներ կայացնող:
2. Լիքը, բայց ոչ մեծ շուրթեր: Ռոմանտիկ
Այս աղջկա մոտ առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Այդ իսկ պատճառով նրան միշտ թվում է, որ մանկությունում նրան նստեցրել են ճոճանակ և մոռացել են իջեցնել այնտեղից: Նրա կյանքը ամբողջովին բաղկացած է վերելքներից և վայրէջքներից:
Զարմանալի չէ, որ նա շատերին դուրեկան է, քանի որ նա կարողանում է մարդկանց հասկանալ և լինել նրանց կողքին դժվար պահերին: Սակայն մեդալը ունի նաև հակառակ երեսը՝ ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ պրոբլեմների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա՝ խաբելով ինքն իրեն:
Նրա իդեալական տղամարդու պատկերացումները ամսագրերի նկարազարդումների և սիրավեպերի տղամարդկանց մի հետաքրքիր միքս է:
3. Վերևի շրթունքը մեծ է ներքևինից: Սիրում է հրամայել
Կայացած անձնավորություն, ով գործին կցվում է ամենայն պատասխանատվությամբ և անպայման այն ավարտին է հասցնում: Դա ամենևին չի փչացնում նրա «կարման», որովհետև այդպիսի աղջիկը, որպես կանոն գիտի թե ինչ է ուզում: Ակտիվ գործողությունների նա անցնում է միայն այն ժամանակ, երբ 200%-ով համոզված կլինի իր ճշմարտացիության մեջ: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»:
Նա չի սիրում մարդկանց, որոնք կարող են ինչ-որ մի նախաձեռնություն կիսատ թողնել: Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Այս աղջիկը տիրապետում է լիդերին բնորոշ մի շարք հատկությունների, որի մեջ անպայման մտնում է նաև խարիզման:
Նրա երազանքների ասպետը պետք է լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է և այդ տղամարդը պետք է նրան միշտ «նախապատրաստի» նոր բարձունքների գրավման:
4. Ներքևի շրթունքը մեծ է վերևինից: Խորհրդավոր անծանոթուհի
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է ամբոխից: Տղամարդիկ նրա հետևից միշտ ցանկությամբ են նայում, իսկ կանայք նախանձ և չարացած հայացքով:
Այսպիսի աղջիկը ավելի շատ կգերադասի հագնել կարտոֆիլի համար նախատեսված պարկ, քան թե նորաձև, բայց շաբլոն զգեստ: Նրա ցանկությունը զգալու սեփական անհատականությունը՝ անսահման մեծ է: Դա ընգծվում է և շարժուձևում և հագուկապում:
Նա հստակ գիտի, որ իրեն անհրաժեշտ է յուրահատուկ տղամարդ, թեկուզ և նրա փնտրտուքների վրա կարող է բավական ժամանակ ծախսվել: Խորհրդավոր անծանոթուհին երկրպագուների պակաս երբևէ չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ովքեր առաջին հայացքին չեն գերվել իր հմայքով:
5. Նեղ, լայն շուրթեր: Ռեալիստ
Նա միշտ վստահ կանգնած է իր ոտքերի վրա և նրան խորթ են օդային ապարանքները: Ռեալիստ աղջիկը սիրում է ամեն ինչ նախորոք պլանավորել: Նա պրակտիկ է ամեն ինչում և նույնիսկ սիրահարվելուց չի շտապում հագնել վարդագույն ակնոցներ:
Այսպիսի աղջիկը սիրում է կայունություն և հաճույք է ստանում նրանից, որ ամեն ինչ իր կյանքում կանխատեսելի է: Նրա երազանքների տղամարդը կարող է հանգիստ զերծ մնալ ռոմանտիկ անակնկալների և նախաձեռնությունների կազմակերպումից: Նրա տղամարդը ընդամենը մեկ հստակ բնավորություն պետք է ունենա՝ պետք է լինի վստահելի:
6. Նեղ փոքրիկ շրթունքներ: Բախտախնդիր (ավանտյուրիստ)
Ամեն մի ծով իր ծնկներից է և իր լավատեսությունը հստակ կհերիքի 3-4 սովորական մարդու: Նա ֆիզիկապես չի կարող երկար նստել մեկ տեղում: Իր արձակուրդը նա կծախսի որպեսզի կերակրի փղերին կամ գրավի Կիլիմանջարոյի բարձրունքները: Դրանից պակաս գլոբալ և ստանդարտ նախագծերը նրան չեն հետաքրքրում:
Նա խելագարվում է արկածների և ադրենալինի համար: Բախտախնդրուհին այնքան վստահ է իր վրա, որ շատ հաճախ այնպիսի գործեր է վերցնում իր ուսերին, որոնցից շատերը գերադասում են հրաժարվել: Նա իսկական մարտիկ է և այնքան ուժեղ և հզոր կամային հատկություններով օժտված կին, որ շատ տղամարդիկ ուղղակի խուսափում են նրանից: Նրա սրտի ասպետ կարող են դառնալ ոչ բոլոր տղամարդիկ: Նրա սիրելին պետք է օժտված լինի այն բոլոր հատկություններով՝ ինչ ինքը: