Ճանապարհի մոտ կանգնած էր չորացած ծառը: Գիշերը, երբ գողը անցնում է այդ ճանապարհով՝ վախենում է: Նա մտածում է որ դա ոստիկան է կանգնած և իրեն է սպասում:
Անցնում է սիրահարված պատանին և տեսնելով ծառը նրա սիրտը ուրախությունից սկսում է արագ զարկել՝ նա մտածում է, որ դա նրա սիրելին է կանգնած:
Երեխան, վախեցած հեքիաթների մեջի չարքերից՝ տեսնելով ծառը մտածում է, որ դա չարք է:
Իսկ ծառը ամեն դեպքում նույն չորացած ծառն էր:
Ամեն մեկը աշխարհը տեսնում է այնպիսին ինչպիսին որ ինքն է: