Հնագույն լեգենդը պատմում է, որ տարիներ առաջ Հին Եգիպտոսում կառուցվել է «Հինգ աստվածներ» անունով տաճար: Այնտեղ պահվում էին հին աշխարհի ամենաթանկ գանձերը: Դարեր շարունակ շատերը փորձել են թալանել տաճարը, բայց ապարդյուն, քանի որ ոչ ոք չի կարողացել դուրս գալ այնտեղից: Եվ միայն այն մարդը, ով կկարողանա լուծել տաճարի բոլոր 6 սրահների խնդիրները, դուրս կգա այնտեղից ու կդառնա ամենախելացին մարդկանց մեջ ու կլինի հավասար Աստվածների հետ:
The Lost Temple խաղը ստեղծվել է հայկական Dix Games խաղեր արտադրող ընկերության կողմից:
The Lost Temple խաղը նախատեսված է Android (2.0.1 և ավելի բարձր) օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Խաղի անվճար տարբերակում հասանելի են 6 աշխարհներ, իսկ արդեն վճարովի տարբերակում ավելանում են ևս 9 աշխարհներ:
Խաղը կարող եք բեռնել Google Play-ից: Խաղի ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/TheLostTemple:
[uppod video=”http://youtu.be/ghHb4WTFlhQ” align=”center”]