fbpx

Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ

Ըստ հայկական, ֆրանսիական և օրինակ ռուսական ավանդույթների զույգ ծաղիկներ տանում են միայն հուղարկավորումներին, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ:

Գրեթե ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելյան երկրներում հակառակն է՝ նվիրում են զույգ թվով ծաղիկներ, որովհետև համարում են, որ զույգը հաջողություն է բերում:

Իսրաելցիները նվիրում են միայն զույգ թվով ծաղիկներ, իսկ հուղարկավորությունների ժամանակ ծաղիկ ընդհանրապես չեն բերում: Վրաստանում համարում են, որ այն ինչ կապված է ընտանեկան արժեքների հետ՝ երջանկություն է բերում, այդ պատճառով երկու ծաղիկ (զույգ)՝ երջանիկ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ, որպեսզի «հանգուցյալը իր հետ չտանի զույգը»:

Այս ավանդույթի և սնահավատության արմատները պետք է փնտրել նախաքրիստոնեական աշխարհում:

Ըստ հեթանոսական համոզմունքների զույգ թվերը դրանք չարի և մահվան թվերն են: Կենտ թվերը՝ ընդհակառակը՝ երջանկության, հաջողության և բարեկեցության սիմվոլներ են:

Նշանների լեզվով ամեն մի թիվ ունի իր նշանակությունը և իբր հենց սրանից պետք է օգտվել, որպեսզի ծաղկեփունջը ճիշտ իմաստ ունենա: Այսպես, երբ դուք նվիրում եք մեկ ծաղիկ, ապա դա նշանակում է, որ այն մարդը ում Դուք ծաղիկ եք նվիրել՝ միակն է Ձեր կյանքում: Նվիրելով երեք ծաղիկ Դուք Ձեր ցանկությունն եք հայտնում գնալ սիրելիի հետ թեկուզ աշխարհի ծայրը: Դե իսկ 5 ծաղիկը նշանակում է. «Ես Քեզ Սիրում եմ»:

Շատ քչերը գիտեն, որ 7 ծաղիկ նախկինում նվիրում էին միայն նշանադրության օրը:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ
Սուրճը քիմիայի տեսանկյունից