fbpx

Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Սիրուս հետքերն աչքերումս են

Սիրուս հետքերն աչքերումս ենԵս ինքնիշխան էի ու ամենատեր,
Ու ինձ թվում էր աշխարհը իմն էր…
Հիմա սնանկ եմ ու աղքատ հոգուց,
Շնչիս է խառնվել մի դառը հոգոց…

Թե հնար լիներ մոռանալ նրան,
Ով ինձ դարձրել է դատարկ ու անկյանք,
Թե հնար լիներ ջնջել ամեն բան,
Ես կդառնայի նորից ինքնիշխան….

Ես կլինեի առաջվա պես ես
Ես կլինեի հպարտ ու հարուստ,
Հոգիս չէր լինի այսքան սիրազուրկ,
Ու այսքան դատարկ չէր լինի բնավ….

Ու թաց չէր լինի աչքերս կարոտ,
Ու լաց չէր լինի, լաց այսքան ցավոտ
Ու չէր լինի քեն, ու չէր լինի ոխ
Հոգիս չէր լինի քեզնից ոտնակոխ…

Նորից սկսելու ճամփա կգտնեմ,
Ավելի շիտակ, ավելի ուղիղ,
Բայց միշտ սրտիս մեջ ցավը կպահեմ,
Որ զգաստ լինեմ, քեզ չմոռանամ….

Ու չոր կլինեն աչքերս էլի,
Աղոթք կլինի շուրթերիս թառած,
Որ Աստված ների մեղքերդ բոլոր,
Ու ինձ էլ ների չարության համար….

Բացակաս քո մոտ ոչինչ չի փոխի,
Ոտքերդ դարձյալ առաջ կտանեն
Դեպի նոր խաբկանք, նոր սրտի կոտրում,
Ու նոր ոտնակոխ հոգիներ ճամփիդ,,,,

Մեղքից կկքես, կլացես ցավից..
Կուզես մոռանալ հազար թաց աչքեր,
Հազար թաց սրտեր կուզես մոռանալ
Ու հազարի մեջ կլինեմ և ես…

Ես , ինքնիշխանս,ես , ամենատեր
Կխառնվեմ հենց այն հազարին ,
Ում թաց աչքերն ես փորձում մոռանալ,
Ու մեղքի բեռը գցել քո ուսից……
Ու փոշմանումի ցավն հաղթահարել…

Իմ ինչին է պետք քո փոշմանումը
Երբ ես աղքատ եմ , կենսազուրկ, տխուր
Երբ ինձ խառնել ես հազարների հետ,
Երբ ես փոխվել եմ, ես ես չեմ արդեն…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Սիրուս հետքերն աչքերումս են
Դավիթ Հովհաննես – Հավերժական հայը