Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ փորձել են անանուխի սառնաշաքարներ կամ մաստակ, ծանոթ են այն զգացողությանը, երբ բերանում սառչում է: Բայց շատ քչերը գիտեն թե ինչու է դա տեղի ունենում:
Հայտնի է, որ ցուրտը մենք զգում ենք ցրտային (ջերմաստիճանային, թերմո) ռեցեպտորներով, որոնք գտնվում են մաշկի վրա և օրգանիզմի լորձաթաղանթներում: Երբ ջերմաստիճանը իջնում է որոշակի մակարդակից՝ ուղեղ է ուղարկվում նյարդային իմպուլս, որից հետո անոթները սեղմվում են և արյունը սկսում է քիչ մատակարարվել:
Սակայն այդ ռեցեպտորները արձագանքում են ոչ միայն ջերմաստիճանին, այլ նաև որոշակի նյութերին, օրինակ բոլորին հայտնի մենթոլին: