fbpx

WordPress-ը 10 տարեկան է

wordpress-10Այսօր ամենահայտնի CMS-ներից WordPress-ի 10 ամյակն է: Ներկա պահին WordPress-ից օգտվում են բլոգերների և պրոֆեսիոնալների ահռելի մի բանակ, այդ թվում նաև այնպիսի հսկա պրոյեկտներ, ինչպիսիք են՝ CNN, TechCrunch, Dow Jones, UPS, NBC Sports, TED և այլն:

Այս առիթով Մետ Մյուլենվեգը, ով համարվում է WordPress-ի հեղինակ և ում պատկանում է ապրանքանիշի իրավունքները, մի նոստալգիկ պոստ է թողել իր բլոգում, որի առաջին տողերը հաստատում են, որ WordPress-ը ևս մեկ հաջողված ապրանք է, որը ծնվել է ի շնորհիվ էնտուզիաստների:

WordPress-ի իրական պատմությունը սկսվում է դեռևս 2001 թվից, երբ b2-ի hեղինակ Մայքլ Վալդրիհին կատարեց առաջին գրառումը այսպիսի պովանդայությամբ.

[box style=’note’] This is the first post.
Edit or delete it, then start blogging!: )

michel v @ 21:40:11 944[/box]

որը 3 տարի անց ընդամենը 3 մեկնաբանություն է ստանում:

2 տարի անց այդ նույն կայքում կարելի է գտնել այլ գրառում, որից հետևում է, որ b2-ը սկսում է համատեղ վերոնշյալ Մետ Մյուլենվեգի և  Մայքլ Լիթլի հետ այլ զարգացում ապրել և ստանում WordPress անվանումը: Անցած 5 օր թողարկվում է WordPress-ի առաջին տարբերակը, 0.7 տարբերակային համարով:

Ինչպես ցույց է տալիս բեռնումների հաշվիչը, WordPress-ի 3.5 վերջին տարբերակը բեռնվել է արդեն ավելի քան 21 մլն անգամ:

Հ.Գ. Չեմ կարող չնշել, որ Ձեր խոնարհ ծառան նույնպես արդեն քանի տարի օգտվում է WordPress-ից և մտադիր չէ փոխել այն:

աղբյուրը՝ habrahabr.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
WordPress-ը 10 տարեկան է
Անակնկալ. ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է