Այսօր NationMaster.com կայքից զարմանքով տեղեկացա, որ Հայաստանը ծրագրահենությամբ, ծրագրային ապահովման ավազակությամբ կամ ծրագրային ապահոման ծովահենությամբ (ինչպես ուզում եք այն անվանեք, ճիշտ հայերեն թարգմանության մեջ վստահ չեմ: Անգլերեն՝ Software piracy) առաջինն է աշխարհում:
Իհարկե զարմանալի չէ, որ Հայաստանում մեծ մասամբ օգտագործում են ոչ լիցենզիոն ծրագրեր, սակայն զարմանալի է, որ Հայաստանը առաջինն է: Կարծում եմ Ռուսաստանում այն ավելի շատ տեղ ունի, սակայն ցուցակում Ռուսաստանը ընդամենը 38-րդ տեղում է: Ինչևէ….
Նշեմ որ ցուցակը կազմվել է 2007թ.-ից համակարգիչներում տեղադրված ծրագրերի ընդհանուր ուսումնասիրություններից:
Ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ: