Այսօր փետրվարի 14-ն է: Գրեթե ամբողջ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի տոնը՝ սիրո տոնը: Չնայած շատ հայեր դեմ են արտահայտվում այս տոնին, պատճառաբանելով, որ մենք ունենք մեր սիրո տոնը՝ Սուրբ Սարգիսը, սակայն կարծում ենք, որ սիրո տոն, սիրո օր որքան շատ, այնքան լավ:
Ինչևէ, այս գեղեցիկ տոնին ուզում եnq մի փոքր խոսել սիրո մասին:
Պատմաբան փիլիսոփաները, հոգեբանները պոետները երկար տարիներ փորձում են գտնել պատասխան «Ի՞նչ է սերը» հարցին:
Շատերն են զգացել հանկարծակի և այդքան կլանող սեր ասվածը՝ սեր առաջին հայացքից, սեր երեխայիդ, ընտանիքիդ, ընկերներիդ հանդեպ:
Եվ այսպես ինչպե՞ս կարելի է սահմանել մեզ բոլորիս այդքան ծանոթ զգացմունքը:
Ի՞նչ է սերը: Սիրո սահմանումը և նրա տեսակները
Ըստ բառարանային սահմանման. «Սերը դա այլ մարդու հանդեպ խորը կապվածության և համակրանքի զգացումն է»:
Հոգեբանները առանձնացնում են սիրո երեք կարևորագույն բաղադրիչ.
- Կիրք. սա սիրո ֆիզիկական կողմն է և իրենից ներկայացնում է սեքսուալ ցանկություն, տարվածություն և գրգռվածություն:
- Մտերմություն. սա սիրո էմոցիոնալ ասպեկտներից է և այն ներառում է կապվածություն, միասնություն և ընկերական զգացմունք:
- Պարտավորություններ. սա ընտրություն է, այսինքն որոշում՝ մնալ տվյալ զուգընկերոջ հետ, իրար հետ հետագա կյանքի միասնական նախագծում:
Այս երեք բաղադրիչների տարբեր համադրություններ բերում են տարբեր տեսակի սիրո առաջացման.
- Ռոմանտիկ սեր (մտերմություն և կիրք)
- Ընկերական սեր (մտերմություն և պարտավորություններ)
- Կատարյալ սեր (կիրք, մտերմություն և պարտավորություններ) նաև համարվում է ամենաուժեղն ու ամենաերկարատևը:
Հին հույները սերը սահմանում էին մի քանի կատեգորիաներով.
Ագապե – անվերապահ սեր, որի օրինակ կարող է լինել Աստծո սերը մարդու հանդեպ:
Ֆիլիա – անկիրք, առաքինի սեր, պայմանավորված է մեր համակրանքով և մեր ցանկություններով:
Ստորգե – ընտանեկան, բարեկամական սեր, կապվածության ֆիզիկական ցուցադրում:
Էրոս – ոգևորված սեր, սիրո առարկայի պաշտանմունք:
Լյուդոս – սերը ինչպես խաղ, ֆլիրտ:
Մանիա – մոլեգին սեր:
Պարգմա – ռեալիստական և պրակտիկ սեր:
Գոյություն ունեն սիրո նաև այլ սահմանումներ, սակայն, հնարավոր է, որ և ոչ մի տեսություն չկարողանա բացատրել ինչ բան է սերը այն մարդուն, որը երբեք սեր չի ապրել ու զգացել: Սակայն ամեն մեկիս մոտ ձևավորվում է մեր, հաճախ նաև սխալ, պատկերացում սիրո մասին:
Հ.Գ. Սիրե՛ք մարդիկ, սիրե՛ք ու սիրվե՛ք: Սիրո համար կարելի է հավերժ ապրել: