Լավ է, երբ մարդ սիրում է ինքն իրեն, վատ է, երբ այդ սերը վեր է ածվում եսասիրության և եսակենտրոնության՝ էգոիզմի: Էգոիստ մարդու հետ գրեթե անհնար է ընկերություն անելը: Այդպիսի մարդը երբեք չի կարող լավ ընկեր լինել, քանի որ նա մտածում է միմիայն իր և իր շահի մասին:
Էգոիզմ կամ Եսասիրություն (լատիներեն՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։
Իսկ գիտե՞ք դուք ինչպիսին եք: Կա՞ ձեր մեջ էգոիզմ թե ոչ: Այս թեստը կփորձի պատասխանել այս հարցին:
(Եվ հիշե՛ք աշխարհում ոչ մի հոգեբանական թեստ չի կարող տալ 100% արդյունք՝ չի կարող լինել 100% ճշմարիտ):