fbpx

Արդյո՞ք ազնիվ մարդ եք – հոգեբանական թեստ

Տվյալ թեստի նպատակն է հայտնաբերել թեստն անցնողի ազնվության և բաց լինելու աստիճանը: Նախատեսված է պրոֆեսիոնալ հոգեբանական դիագնոստիկայի համար:

Այս թեստը կարելի է օգտագործել ինքնաթեստավորման համար և նաև պրոֆընտրության նպատակներով:

Պետք է ուշադիր կարդալ  և առանց երկար մտածելու ազնվորեն պատասխանել բոլոր պնդումներին:  

1. Պատահում է, որ ես ծիծաղում եմ անպարկեշտ անեկդոտի վրա
2. Եթե ինձ հարգալից են վերաբերում, ապա ես միշտ պատասխանում եմ նույնպես հարգալից
3. Ինձ մոտ երբեմն լինում են դրամի հետ կապված խնդիրներ
4. Ինձ հաճելի է, երբ մարդը, որը ինձ դուր չի գալիս, հասնում է հաջողությունների
5. Պատահել է, երբ հետաձգել եմ այն գործը որը անհապաղ պետք է արվեր
6. Ընկերական շրջապատում ես ինձ այլ կերպ եմ պահում, քան տանը
7. Ես ամբողջովին ազատ եմ տարբեր տեսակի նախապաշարմունքներից
8. Ես ոչ միշտ եմ ճշմարտությունը ասում
9. Երբ ես ինչ-որ մեկի հետ ինչ-որ խաղ եմ խաղում, ես միշտ ուզում եմ հաղթել
10. Երբեմն ես բարկանում եմ
11. Ինձ արդարացնելու համար ես երբեմն ինչ-որ բան եմ հորինում
12. Պատահում է, որ ես հունից դուրս եմ գալիս
13. Մանուկ հասակում ես առանց հակաճառելու անում էի այն, ինչ ինձանից պահանջվում էր
14. Երբեմն ես ինչ-որ բանից գրգռված եմ լինում
15. Պատահում է, որ ես ծիծաղով եմ ընդունում անպարկեշտ հումորը
16. Պատահել է, երբ ես ուշացել եմ նշանակված ժամից
17. Երբեմն սիրում եմ բանբասել
18. Այն մարդկանց մեջ, որոնց ես ճանաչում եմ, կան այնպիսիները, որոնք ինձ սարսափելի դուր չեն գալիս
19. Չեմ հիշում, որ ես տխրեմ ինձ համար տհաճ անձնավորության անհաջողություններից
20. Պատահել է որ ուշացել եմ
21. Ինձ հատուկ է երբեմն գլուխ գովալը
22. Երբեմն ոչ մի բան չեմ ուզում անել
23. Երբեմն ինձ մոտ մտքեր են լինում, որոնց մասին ամոթ է պատմել ուրիշներին
24. Պատահել է, որ ես շրջապատող մարդկանցից մեկի վատ տրամադրության պատճառ եմ հանդիսացել
25. Պատահել է, որ ես ստել եմ
26. Իմ բոլոր սովորույթները դրական են
27. Եթե ես ինչ-որ բան եմ խոսք տվել, ապա անպայման կատարում եմ խոստումս, անկախ ամեն ինչից
28. Երբեմն լավ էլ գլուխ եմ գովում
29. Անչափահաս տարիքում ես հետաքրքրություն էի ցուցաբերում արգելված թեմաների հանդեպ
30. Ես երբեմն վաղվան եմ թողնում այն ինչ պետք է անել հենց այսօր
31. Ինձ մոտ մտքեր են լինում, որոնցից պետք էր որ ամաչել
32. Ես երբեմն վիճում եմ այնպիսի բաների մասին, որոնց մասին շատ քիչ գիտեմ
33. Ես սիրում եմ ոչ բոլոր իմ ծանոթներին
34. Ես կարող եմ ինչ-որ մեկի մասին վատ խոսել


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Արդյո՞ք ազնիվ մարդ եք – հոգեբանական թեստ
Վահան Տերյան – Տխուր զրույց