– Հիսուս Ծնավ Եվ Հայտնեցավ:
– Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:
Այսօր երեկոյից և մինչ վաղը մենք կնշենք մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
Հայեր ջան այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև: Որոշ ուժեր փորձում են մեզ հեռացնել մեր հազարամյակների հավատից, փորձում են հեռացնել մեր Տեր Աստծուց ու այդպիսով փորձում են կտրել մեզ մեր արմատներից, վերացնել մեր դիմագիծն ու էությունը: Որոշները փորձում են մեզ շպրտել հազարամյակներ այն կողմ և փորձում են մեր մեջ սերմանել զրադաշտություն կամ արևապաշտություն, իսկ ոմանք էլ տարբեր տեսակի քայքայիչ աղանդներով են փորձում իրագործել հայավերացյալ այդ քաղաքականությունը:
Բայց մեզ հազարամյակներով են փորձել ոչնչացնել՝ հեռացնելով մեզ մեր կրոնից, սակայն դա ոչ մեկին չի հաջողվել և համոզված եմ, որ չի էլ հաջողվի:
Մենք Հայ ենք, մենք Քրիստոնյա ենք, մեր եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցին է և մեր Փրկիչ Տերը Քրիստոսն է և ուրեմն Փառք Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Եվ վերջում տեղադրում եմ Եկմալյանի Պատարագը, որը լսելով, համոզված եմ, որ մարդ կարող է մաքրազերծվել և դառնալ ավելի լավը: Լսե՛ք այն, լսե՛ք պարտադիր, որովհետև սա է բարին.