fbpx

Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան – Հոգեբանական թեստ

Ինտուիցիան  մարդկային ամենատարածված հոգեբանական ունակություններից մեկն է: Նրա մասին գիտեն գրեթե բոլորը, սակայն կիրառում են այն՝ ոչ բոլորը:

Զարգացած ինտուիտիվ ունակություններով մարդուն կարելի է միայն նախանձել, քանի որ նա որոշ առումներով իրադարձության կանխատեսման ունակություններով է օժտված:

Այս թեստը կազմել է անգլիացի հոգեբան Վ.Կոուլմանը: Նա առաջարկում է գնահատել ինտուիտիվ կարողությունները թեստի օգնությամբ:

1. Տարբեր խաղեր խաղալիս Դուք արա՞գ եք կռահում պատասխանները։
2. Դրամով խաղեր խաղալիս արդյո՞ք հաջողության հասել եք մի քանի անգամ անընդմեջ ։
3. Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ Ձեր տունը հարմարավետ և երջանիկ է։
4. Ցանկություն ունեցե՞լ եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ։
5. Եղե՞լ է այնպես, որ Դուք նախքան հեռախոսազանգին պատասխանելը իմացել եք, թե ով է զանգահարում։
6. Երբևէ լսե՞լ եք ներքին մի ձայն, որը Ձեզ հուշել է, թե ինչ անել։
7. Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։
8. Երբևէ եղե՞լ է այնպես, որ Դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը։
9. Երբևէ տեսե՞լ եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է։
10. Երբևէ իմացե՞լ եք նամակի բովանդակության մասին մինչ այն կարդալը։
11. Ավարտո՞ւմ եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն։
12. Եղե՞լ է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել՝ Դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան։
13. Լինո՞ւմ է այնպես, որ Դուք, անբացատրելի պատճառներից ելնելով, չեք վստահում մարդկանց։
14. Հպարտանո՞ւմ եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու Ձեր ունակությամբ։
15. Եղե՞լ է արդյոք Ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ Ձեզ հանդիպում է, Դուք արդեն տեսել եք։
16. Հրաժարվե՞լ եք արդյոք ինքնաթիռով թռչելուց` վախից, որ այն կարող է վթարի ենթակվել։
17. Արթնացե՞լ եք արդյոք գիշերը Ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստության զգացումով։
18. Եղե՞լ է, որ Դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք։
19. Եղե՞լ է այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ Դուք հասկացել եք, որ անպայման պետք է այն ունենաք։
20. Հավատո՞ւմ եք սիրուն՝ առաջին հայացքից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 21 assessment, среднее 3.81 из 5 )
MediaMag
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան – Հոգեբանական թեստ
Աշխարհի ամենամեծ շոգեբաղնիքը (լուսանկարներ)