Ու շուտով կրկին հայավարի նոր տարի՝
Կրկին տուն-տունիկ կխաղանք ազգովի:
-Ես ձեր տուն եկա, դու էլ մեր տուն արի,
Իսկ թե չես հարգում՝ ուրեմն մի արի:
Համատարած բդապաշտություն,
Ստամոքսային ծանրաբեռնվածություն:
Չունեվորների դատարկ գրպանով օլիգարխիա,
Սննդային գերանարխիա:
Նոր տարին հայավարի՝ ուղիղ 13 օր կտևի:
13 օր դաժան փորձության՝ օրգանիզմի և գրպանի:
Գալդ բարի ա՛յ…. Նոր Տարի: