fbpx

Խախտեցիր իմ դատարկությունը

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

դատարկությունԵս չէի ապրում, ես ոչինչ չէի զգում։ Այդպես լավ էր։ Սակայն չգիտես որտեղից դու հայտնվեցիր։ Հայտնվեցիր հանկարծահաս, հայտնվեցիր անսպասելի։ Ու իմ կյանքը լցվեց, ես սկսեցի զգալ, շնչել։ Քարի պես կարծր սիրտս դարձրեցիր փխրուն բյուրեղ։
Կյանքս լիքն էր՝ «բերնեբերան»։
Բայց ինչպես հանկարծակի հայտնվեցիր, այնպես էլ հանկարծակի անհետացար։ Որքան լիքն էր այն ժամանակ իմ կյանքը, կրկնակի անգամ այն դատարկեցիր։
Կրկին չեմ ապրում, բայց սա նույնը չէ ինչ մինչ հայտնվելդ։ Այժմ չեմ ապրում, սակայն զգում եմ։ Խորը, սարսափելի ու աննկարագրելի ցավ եմ զգում՝ անսպառ մի ցավ։
Ախր ինչո՞ւ դու խախտեցիր իմ դատարկությունը….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag