fbpx

Twitter-ը նմանվել է Instagram-իմ

Twitter միկրոբլոգային համակարգը դարձել է ավելի «տեսողական», փոխառելով որոշ տարրեր Instagram-ից և Facebook-ից: Նոր ֆունկցիաներից ամենատեսանելին դա նկարների ցանցի և փնտրման էջում վիդեոյի հայտնվելն է: Եթե դուք փնտրում եք որևէ մեկին, ինչ որ իրադարձություն, կամ հաշթեգ, ապա այդ բլոկը կցուցադրվի որոնման արդյունքների վրա:

Մյուս նորամուծությունը, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական բլոգից,  դա՝ մոբիլ սարքավորումների համար նկարների ակնթարթային դիտումն է: Առաջ եթե թվիթին ամրակցված էր որևէ նկար, ապա iPhone կամ Android սմարթֆոններից կարող էին տեսնել նկարը ամբողջական չափսով միայն նրա վրա սեղմելուց: Իսկ այժմ այն ցուցադրվում է անմիջապես ժապավենում:

Մյուս կարևոր նորամուծությունը դա հնարավորությունն է անմիջապես կայքից թվիթ ուղարկել այն մարդու էլեկտրոնային փոստին, որը գրանցված չէ twitter-ում:

Չնայած պետք է նշել, որ ըստ CNET-ի, ոչ բոլոր նորամուծություններն են այժմ աշխատում այնպես ինչպես պետք է:

vesti.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Twitter-ը նմանվել է Instagram-իմ
ԹԵՍՏ. Ի՞նչ գույնի է ձեր հոգին