Սի՜րտ եմ վաճառում,
Թարմ, երիտասարդ
Սիրտ եմ վաճառում:
Ձեզ սիրտ արդյոք հարկավոր չէ՞.
Սի՛րտ եմ վաճառում:
Եթե Ձեզ պետք է՝
Հենց այս պահիս հանեմ ու տամ,
Հանեմ ու տամ, որ այլևս ոչի՜նչ չզգամ:
Սիրտ եմ վաճառում.
Թույլ, սիրառատ ու սենտիմենտալ:
Վաճառում եմ սիրտ՝
Բազում անգամներ սիրուց փշրված,
Բազում անգամներ հույսի սոսնձով նորից ամրացված:
Չէ, ես գիտեմ, այն չի վաճառվի.
Նվե՛ր եմ տալիս,
Անդարձ եմ տալիս,
Վերցրե՛ք, տարե՛ք:
Կուզե՞ք, դեն նետեք,
Կուզե՞ք, կորցրեք:
Նվեր եմ տալիս՝ միայն թե ինձնից հեռու այն տարեք…
Թուլակամ իմ սիրտ դու խեղկատակ ես
Ու ինձ էլ դարձրել ես քեզ հետ խեղկատակ :
Չես թողնում շնչել, չես թողնում ապրել՝
Անվերջ բաբախում, նրան ես տենչում:
Այս սիրտը կարծես պետք չէ ոչ մեկին
Ու սկսել է նույնիսկ ինձ էլ խանգարել:
Փշրված սիրտս կբաշխեմ ամենքին
Թող այն սովորեցնի բոլորին սիրել:
Իսկ ես այլևս սիրել չեմ ուզում՝
Այդ սերը տանում է ինձ դեպի կործանում:
Սի՜րտ եմ ես բաշխում…
Հ.Գ. Միգուցե կարգին բանաստեղծություն չստացվեց, սակայն սա այն է ինչ այս պահին զգում եմ ու ուզում: Խնդրում եմ խիստ մի դատեք: