Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության իր առանձնահատկությունները, որոնք հատկապես նկատելի են դառնում մարդկանց հետ շփվելիս։ Ոմանք նախընտրում են անմիջապես պարզել հարաբերությունները, մյուսները երկար ժամանակ լռում ու համբերում են, իսկ հետո մի օր պարզապես խզում բոլոր կապերը։ Բայց կան նաև մարդիկ, որոնց արձագանքը վիրավորանքին կարող է զարմացնել նույնիսկ ամենամտերիմներին։ Նրանք արագ նկատում են դիմացինի թույլ կողմերը, գիտեն՝ որ խոսքերն են ամենից շատ ցավ պատճառում, և միշտ չէ, որ պատրաստ են հաշտության ձեռք մեկնել։
Աստղաբանն առանձնացրել է կենդանակերպի երեք նշան, որոնց ներկայացուցիչների հետ խորհուրդ չի տրվում բացահայտ հակամարտության մեջ մտնել։ Ըստ նրա՝ այս նշանների տակ ծնված մարդիկ կարող են հատկապես սուր արձագանքել իրենց հասցված վիրավորանքներին ու ուրիշների արարքներին։ Ահա թե ինչու են նրանք հայտնվել կենդանակերպի ամենավտանգավոր նշանները ներկայացնող այս եռյակում։
1. Խոյ ♈
Խոյերը սովորաբար չեն թաքցնում իրենց դժգոհությունը։ Եթե նրանց վիրավորեք կամ դիպչեք ցավոտ տեղին, կարող են կտրուկ պատասխանել՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կունենան իրենց խոսքերը։ Վեճի ժամանակ Խոյի համար հաճախ ավելի կարևոր է ապացուցել իր իրավացիությունը, քան հասկանալ, թե իրականում ով է ճիշտ։ Ահա թե ինչու նույնիսկ անմեղ դիտողությունը կարող է վերածվել թեժ վիճաբանության՝ փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։
Խոյերը լավ գիտեն՝ ինչ ասել, որպեսզի դիմացինին ցավ պատճառեն։ Իսկ նրանց բռնկուն բնավորությունը հաճախ ավելի է բարդացնում իրավիճակը։ Զայրույթի պահին նրանք կարող են բացահայտել ուրիշի գաղտնիքը, հիշեցնել վաղուց մոռացված վիրավորանքները կամ այնպիսի խոսքեր ասել, որոնց համար հետո կզղջան։
Սակայն Խոյերը չեն սիրում երկար մնալ վեճի ազդեցության տակ։ Երբեմն ընդամենը մի քանի ժամ անց նրանք արդեն պատրաստ են շփվել նախկինի պես՝ ասես ոչինչ էլ չի պատահել։ Մինչդեռ դիմացինը դեռ չի մոռացել այդ տհաճ խոսակցությունը։
2. Խեցգետին ♋
Խեցգետինները սովորաբար հանգիստ ու հոգատար մարդկանց տպավորություն են թողնում։ Նրանք գնահատում են ընտանեկան ջերմությունը, սիրում են հոգ տանել հարազատների մասին և աշխատում են խուսափել բացահայտ վեճերից։ Սակայն նրանց մեղմ ու բարի բնավորության հետևում երբեմն բոլորովին այլ կողմ է թաքնված։ Բավական է, որ Խեցգետինն իրեն վիրավորված կամ դավաճանված զգա, և նրա վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ կարող է կտրուկ փոխվել։
Խեցգետինները երկար են հիշում ուրիշների խոսքերն ու արարքները։ Լարված իրավիճակում նրանք կարող են հիշեցնել դիմացինի տարիներ առաջ թույլ տված սխալները կամ խոսել մի թեմայից, որը նրա համար հատկապես ցավոտ է։
Այս նշանի ներկայացուցիչներն ունեն ևս մեկ առանձնահատկություն։ Նրանք կարողանում են տեղի ունեցածի մասին այնպես պատմել, որ շրջապատի մարդիկ սկսում են հենց իրենց կարեկցել։
Դրա հետևանքով երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ով է մեղավոր վեճի համար։ Նույնիսկ եթե Խեցգետինը շարունակում է ժպտալ ու բարեհամբույր վերաբերվել դիմացինին, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ մոռացել է։ Նա կարող է երկար ժամանակ մտքում վերապրել տեղի ունեցածն ու հիշել իրեն հասցված վիրավորանքը։
3. Կարիճ ♏
Կարիճներին հաճախ դասում են կենդանակերպի ամենաբարդ բնավորություն ունեցող նշանների շարքին։ Նրանք չեն հանդուրժում, երբ ինչ-որ մեկը փորձում է իրենց կառավարել, խախտում է իրենց անձնական սահմանները կամ կասկածի տակ դնում իրենց որոշումները։
Ընդ որում, Կարիճը կարող է արտաքուստ միանգամայն հանգիստ մնալ։ Բայց այդ հանգստությունը չարժե անտարբերության տեղ ընդունել։ Այս նշանի ներկայացուցիչները հաճախ նախընտրում են չշտապել, ուշադիր հետևել տեղի ունեցողին, վերլուծել ամեն ինչ և միայն հետո եզրակացություններ անել։
Աստղաբանի կարծիքով՝ Կարիճների հետ առանց լուրջ պատճառի վիճել չարժե։ Նրանք շատ դիտողունակ են, արագ նկատում են մարդկանց տրամադրության փոփոխությունները և լավ են հիշում նույնիսկ խոսակցությունների մանրուքները։ Վեճի ժամանակ այդ ամենը կարող է նրանց առավելություն տալ։ Կարիճը երբեմն ընդամենը մի քանի դիպուկ խոսքով կարող է խոցել դիմացինի ամենացավոտ տեղը։
Կարիճները միշտ չէ, որ շտապում են անմիջապես պարզել հարաբերությունները։ Սակայն եթե նրանց խորապես վիրավորեք, նախկին վստահությունը վերականգնելը հեշտ չի լինի։ Նրանք հատկապես ծանր են տանում դավաճանությունը և չեն ներում, երբ ինչ-որ մեկը փորձում է չարաշահել իրենց բարությունն ու օգտագործել այն սեփական շահերի համար։








