ԹԵՍՏ. 20 հարց ինտելեկտուալների համար։ 20 հարցից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք 🦉💡

Կարո՞ղ եք առանց ChatGPT-ի կամ այլ AI-ի հիշել, թե ինչ անուն էր տվել Ռոբինզոն Կրուզոն իր կղզուն, ինչ կապ ունի իսպաներենը հայտնի գրական հերոսի ձիու անվան հետ, կամ որ հոլիվուդյան աստղն է ժամանակին առյուծներ վարժեցրել։ Ահա թեստ որում կա 20 հարց՝ պատմությունից ու դիցաբանությունից մինչև գրականություն, արվեստ, գիտություն և հայկական մշակույթ։ Որոշ պատասխաններ կգտնեք անմիջապես, իսկ մյուսների դեպքում նույնիսկ չորս տարբերակն ունենալը չի հեշտացնի ընտրությունը։

Հունական դիցաբանության ո՞ր հերոսը զոհվեց՝ չկարողանալով կառավարել արևի մարտակառքը։
Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթում ո՞ր երկրի տարածքում էր գտնվում Ձյունե թագուհու պալատը։
Քանի՞ ոտք ունի դասական ռոյալը։
Շների հետևյալ ցեղատեսակներից ո՞րը գոյություն չունի։
Ի՞նչ էր Հիսուս Քրիստոսի տատիկի անունը։
Նշված մուլտհերոսներից ո՞րը չի ստեղծվել Ուոլթ Դիսնեյի ստուդիայում։
Ինչպե՞ս է կոչվում կոնֆերանսի մասնակցի անունը և տվյալները պարունակող քարտը, որը սովորաբար ամրացնում են հագուստին։
Ո՞ր հայտնի ձիու անունն է առաջացել իսպաներեն՝ նիհար, հյուծված ձի նշանակող բառից։
Ո՞ր երկրում է ծնվել հայ նշանավոր օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը։
Ի՞նչ է կրինոլինը։
Ո՞ր հիվանդության հայտնաբերման նպատակով է կատարվում Մանտուի փորձը։
Ի՞նչ անուն էր տվել Ռոբինզոն Կրուզոն այն կղզուն, որտեղ հայտնվել էր նավաբեկությունից հետո։
Ի՞նչ անունով գյուղ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում։
Հայկական ո՞ր տոնն է նշվում Մեծ պահքից անմիջապես առաջ և ուղեկցվում ժողովրդական ուրախ տոնախմբություններով։
Ո՞ր հանքանյութից են ավանդաբար ստանում ուլտրամարին կապույտ գունանյութը։
Ո՞ր երկրի արժույթն է «փոխարկելի մարկը»։
Ո՞ր քաղաքի անունն է պատկերված Porsche ընկերության տարբերանշանի վրա։
Հյուսիսային Ամերիկայի ո՞ր բնիկ ժողովուրդն է իր անունը տվել պանկերի շրջանում հայտնի սանրվածքին։
Ամերիկացի ո՞ր հայտնի դերասանն է երիտասարդ տարիներին աշխատել կրկեսում՝ զբաղվելով առյուծի վարժեցմամբ։
Թղթի ո՞ր ձևաչափին է համապատասխանում 29,7 × 42 սմ չափսը։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 🎓🔍 ԹԵՍՏ. Կարծում եք ամենախելացիների շարքո՞ւմ եք: Այս թեստը արագ ցույց կտա ձեր իրական մակարդակը — 10 հարց ինտելեկտուալների համար 🧠

Թեմայից դուրս։ Ձեզ կարող է հետաքրքրել 👉 7 նշան, որ սեր չի լինի՝ նույնիսկ եթե ձեր միջև համակրանք կա

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ԹԵՍՏ. 20 հարց ինտելեկտուալների համար։ 20 հարցից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք 🦉💡
Վիզուալ ԹԵՍՏ. Ինչպե՞ս ես ընկալում գեղեցկությունը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց