Ուղեղս ծանրաբեռնում եմ ամեն ինչով, ամեն ինչ անում եմ՝ միայն թե Քեզ մոռանամ, սակայն ամեն ինչ ապարդյուն է: Երևի անսանձ սիրտս ավելի ուժեղ է, քան ուղեղս:
Չի օգնում ոչինչ: Այս ամենը արդեն նմանվում է անբուժելի ու քրոնիկ հիվանդության:
Ժամանակն անցնում է անհասանելի արագությամբ, սակայն սրտումս ամեն ինչ նույնն է….
Ու ինչպես հայտնի երգում է ասվում.
Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի,
Թող սիրտը քո երբեք վշտով չլինի:
Եթե կյանքում գեթ մեկ անգամ վշտանաս,
Հովի նման վիշտդ թեթև թող լինի,
Եթե կյանքում գեթ մեկ անգամ վշտանաս,
Հովի նման վիշտդ թեթև թող լինի:
Իսկ թե հանկարծ սեվ աչերդ արտասվեն,
Թող արցունքդ սրտիս վրա վերք լինի,
Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն,
Միայն սիրտդ, սիրտդ վերքոտ չլինի,
Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն,
Միայն սիրտդ, սիրտդ վերքոտ չլինի: