ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ. 10 հարց նրանց համար, ովքեր իսկապես կարդացել են 🇦🇲📖

Հայ գրականության միջին բարդության թեստ: Եկեք տեսնենք, թե որքան կարդացած եք, որքան լավ գիտեք հայ գրականությունը։ Փորձեք հավաքել առավելագույն միավոր։

Ո՞ր գրողի իրական անունն է Միքայել Հովհաննիսյան։
Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» ստեղծագործությունում Փանջունին իր քարոզչական գործունեությունը ո՞ր գյուղում է ծավալում։
Րաֆֆու «Սամվել» վեպում Սամվելի հայրը ո՞վ է։
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ստեղծագործության կենտրոնական կին կերպարը ո՞վ է։
Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում Աբեղան փոթորկի ժամանակ ո՞ւմ է փրկում։
Նար-Դոսի «Սպանված աղավնին» ստեղծագործությունում ո՞վ է առաջարկում պատմությունը հենց «Սպանված աղավնի» վերնագրով գրել։
Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ստեղծագործության մանկության աշխարհը հիմնականում ո՞ր քաղաքի հետ է կապված։
Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպի գործողությունները հիմնականում ո՞ր դարում են տեղի ունենում։
Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի աշխարհագրական գլխավոր միջավայրը ո՞ր քաղաքն է։
Շիրվանզադեի «Նամուս» վեպում ո՞ւմ է սիրում Սուսանը։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 🇦🇲🖋️

Թեմայից դուրս։ Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Հետաքրքիր հոգեբանական հնարքներ՝ ամենօրյա կյանքի համար

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ. 10 հարց նրանց համար, ովքեր իսկապես կարդացել են 🇦🇲📖
Գուշակություն Նոստրադամուսի շրջանով
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց