Հարգելիներս ինչպես երևի բոլորդ տեղյակ եք այսօր Հայաստանում թևածում է ֆուտբոլային ոգին ու շունչը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Հրազդան մարզադաշտում, ժամը 21:00-ին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին:
Շատ բան չեմ ուզում գրել, միայն կուզեմ, որ մեր հավաքականը պատվով խաղա ու պատվով ավարտի հանդիպումը: Պատիվ ասելով նկատի չունեմ հաղթանակ, այլ գեղեցիկ և ուշագրավ ֆուտբոլ: Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ կարողանան հաղթել: Իսկ մեր տղաները, համոզված եմ, որ կարող են լավ խաղ ցուցադրել Իտալիայի հավաքականի դեմ: Պետք չէ երբեք թերագնահատել մեր ընտրանու հնարավորությունները, բայց առավել շատ պետք չէ գերագնահատել: Որովհետև, երբ գերագնահատում ես, հետո սպասելիքներդ չարդարանալու դեպքում վրա է հասնում հիասթափությունը, իսկ հաճախ էլ խորը հիասթափությունը:
Ինչևէ մաղթենք մեզ՝ ֆուտբոլասերներիս, գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ, իսկ մեր ֆուտբոլիստներին՝ ուժ, կամք և եռանդ:
ՀԱՅԱՍՏԱ՛Ն….