Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի Սեպտեմբեր 26-ին: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածինեպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Դժվար է պատկերացնել մի մարդու, որը չի ճանաչում, կամ չգիտի Մեծն Վարդապետի՝ Կոմիտասի գործերի մասին:
Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է:
Կցանկանայինք, որ գոնե այսօր լսեք Կոմիտասյան մաքրամաքուր երաժշտությունը և մաքրազերծեք Ձեր հոգիները: Նրա երաժշտությունը ունակ է մաքրազերծել նույնիսկ ամենաաղտոտված հոգիները.