fbpx

14 տարօրինակ փաստ Էփշտեյնի գործից, որոնք ապացուցում են, որ միլիարդատերերը նորմալ մարդիկ չեն

Ո՞վ էր Ջեֆրի Էփշտեյնը և ի՞նչ է իրենից ներկայացնում նրա գործը

Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի միլիարդատեր ֆինանսիստ էր, ով մեղադրվում էր անչափահասների սեռական շահագործման և թրաֆիքինգի լայնածավալ ցանց ղեկավարելու մեջ: Նրա գործը մեծ հնչեղություն ստացավ ամբողջ աշխարհում, քանի որ այս սկանդալի մեջ ներքաշված էին բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչներ, խոշոր գործարարներ և հայտնի աստղեր: 2019 թվականին՝ նախքան դատավարության մեկնարկը, Էփշտեյնին մահացած գտան իր բանտախցում՝ խիստ կասկածելի հանգամանքներում։ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից վերջերս գաղտնազերծված և հանրայնացված դատական փաստաթղթերը (այսպես կոչված՝ «Էփշտեյնի ֆայլերը») ոչ միայն բացահայտում են նրա հանցագործությունների մասշտաբները, այլև ջրի երես են հանում նրա առօրյա կյանքի անհավանական ու տարօրինակ մանրամասները:

Ահա 14 տարօրինակ փաստ Ջեֆրի Էփշտեյնի առօրյա կյանքից, որոնք վերցված են անմիջապես գործի նյութերից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Նա Instacart-ի առաքիչներին ընդամենը 2 դոլար թեյավճար էր թողնում

Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերում հայտնաբերվել են Էփշտեյնի Instacart-ի (սննդի առաքման ծառայություն) իրական անդորրագրերը: Գրեթե մեկ միլիարդ դոլար կարողության տեր մարդը, ով ուներ սեփական կղզի և բազմաթիվ առանձնատներ, մթերք առաքողներին մշտապես թողնում էր ընդամենը 2 դոլար թեյավճար: Սա թվում է, թե փոքր դետալ է, բայց շատ բան է ասում այն մասին, թե ինչպես էր նա վերաբերվում իրեն շրջապատող մարդկանց:

2. Ձերբակալությունից 10 ամիս առաջ նա Amazon-ից բանտարկյալի համազգեստ էր գնել

Համաձայն նրա Amazon-ի պատվերների պատմության՝ Էփշտեյնը 2018 թվականի օգոստոսին գնել է սև ու սպիտակ գծավոր բանտարկյալի կոստյում։ Նա ձերբակալվեց սեռական թրաֆիքինգի մեղադրանքով 2019 թվականի հուլիսին:

3. Նրա գնումների ցանկում կային ՀԴԲ-ի համազգեստ, 12 համարի (45 չափսի) Crocs-ներ և վաֆլիներ

Գործի նյութերում պահպանվել են Amazon-ի ավելի քան 1000 անդորրագրեր՝ 2014-ից 2019 թվականների ընթացքում արված գնումներով: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, պատվերների թվում եղել են՝ ՀԴԲ-ի (FBI) գործակալի համազգեստ, ատամների սպիտակեցնող միջոց, կաշվե մտրակ, մեկ զույգ տղամարդու 12 համարի (եվրոպական 45 չափսի) Crocs-ներ և մեկ տուփ Nabisco Nilla Mini Wafers վաֆլի: Բանալության և տարօրինակության այս խառնուրդն ուղղակի անհասկանալի է:

4. Նրա սննդակարգը նման էր քաղցրավենիքի սիրահար դեռահասի ճաշացանկի

Չնայած իր հսկայական հարստությանը, Էփշտեյնի քաղցրավենիքների պատվերներն ավելի շատ հիշեցնում են դպրոցականի գնումների ցուցակ կամ էլ բենզալցակայանի խանութ մտած երեխայի ընտրություն: Ըստ պահպանված անդորրագրերի՝ նա կանոնավոր կերպով պատվիրում էր Drake’s Coffee սուրճի կեքսեր, Ring Dings, Twinkies, Devil Dogs, խնձորի կարկանդակներ, Baby Ruths, Chunky Bars, շոկոլադե Tootsie Pops չուպա-չուպսեր և շոկոլադապատ չամիչ:

5. Նա գնել է իր իսկ հանցագործությունների մասին գրված գրքի հինգ օրինակ

Էփշտեյնը Amazon-ից պատվիրել է Ջեյմս Պատերսոնի «Կեղտոտ հարուստը. Ջեֆրի Էփշտեյնի պատմությունը» գրքի հինգ օրինակ: Նա նաև պատվիրել է Վլադիմիր Նաբոկովի բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Լոլիտան», ինչպես նաև Ադոլֆ Հիտլերի կենսագրությունը:

6. Նա պատվիրել էր ինը հատ հեռադիտակ

Ինը հատ, այլ ոչ թե մեկ: Ըստ նրա պատվերների պատմության՝ դրանք առաքվել են նրա անշարժ գույքի հասցեներով՝ Մանհեթենում, Ուեսթ Փալմ Բիչում և Փոքր Սենտ Ջեյմս կղզում: Դրանցից մի քանիսը ռազմական նշանակության էին և արժեին ավելի քան 200 դոլար՝ յուրաքանչյուրը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

7. Աշխատակիցներից մեկի գործն էր հարյուր դոլարանոցները հովհարաձև դասավորել նրա մահճակալի կողքին

ՀԴԲ-ի գործում առկա հարցաքննության արձանագրությունները նկարագրում են Էփշտեյնի Ֆլորիդայի կալվածքի աշխատակիցներից մեկին, ում պարտականությունների մեջ էր մտնում 100 դոլարանոց թղթադրամները հովհարաձև դասավորել Էփշտեյնի մահճակալի կողքի սեղանին: Նույն աշխատակիցը նաև պատասխանատու էր նրա ննջասենյակում՝ ներքնակների արանքում, ատրճանակ թաքցնելու համար։

Կարդացեք նաև՝ Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր

8. Նրա տարածքում գտնվող բոլոր մեքենաների խցիկում միշտ պետք է լիներ 100 դոլար կանխիկ գումար

Ըստ կենցաղային ձեռնարկի, որը որպես ապացույց ներկայացվել էր Ժիսլեն Մաքսվելի դատավարության ժամանակ, նրա կալվածքում գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենայի առջևի խցիկում (բարդաչոկում) միշտ պետք է լիներ երկու շիշ ջուր և 100 դոլար կանխիկ գումար: Վառելիքի բաքերը պետք է մշտապես լցված լինեին առնվազն երեք քառորդով:

9. Դպրոցական ներկայացումից հետո նա ծաղիկներ է ուղարկել ավագ դպրոցի աշակերտուհուն

2007 թվականին աշխատակիցներից մեկը ՀԴԲ-ին հայտնել է, որ Էփշտեյնը մի անգամ հանձնարարել է ծաղիկներ գնել և առաքել Royal Palm Beach ավագ դպրոցի աշակերտուհուն՝ շնորհավորելու նրան դպրոցական բեմադրությանը մասնակցելու կապակցությամբ։ Նույն աշխատակիցը գործակալներին խոստովանել է, որ, իր կարծիքով, Էփշտեյնի շրջապատի աղջիկներից ոմանք դեռ 18 տարեկան չկային:

10. Նա աղջիկներին տանում էր պաղպաղակ ուտելու և առևտրի կենտրոններ

ՀԴԲ-ի գործակալներն իրենց հարցազրույցների արձանագրություններում նշել են, որ Էփշտեյնը «հաճույքով պաղպաղակ էր գնում տեղական սրճարանից՝ աղջիկների հետ միասին», իսկ երբեմն էլ հանձնարարում էր անձնակազմին՝ տանել նրանց մոտակա առևտրի կենտրոն (մոլ) գնումների: Նա նաև թույլ էր տալիս աղջիկներից ոմանց վարել իր մեքենաները:

11. Օգնականը նրան էլեկտրոնային նամակ էր գրել «Թաիլանդից բերված քաղցր, երիտասարդ կոկոսների» մասին

2011 թվականին Էփշտեյնի օգնականներից մեկը նրան գրել է. «Ես քեզ համար Թաիլանդից քաղցր, երիտասարդ կոկոսներ եմ պատվիրել, և դրանք արդեն տեղ են հասել… որպեսզի ստիպված չլինես հյութեր խմել ծեր, մազոտ բաներից»։ Գործի նյութերում հաճախ կարելի է հանդիպել նմանատիպ լեզվամտածողության։ Առաջին հայացքից այն սովորական է թվում, սակայն խորապես անհանգստացնող է դառնում, երբ հասկանում ես իրական համատեքստը:

12. Ինչ-որ մեկը նրան առաջարկել էր «կեղծ կին»

Ինչպես հաղորդում է Zeteo լրատվամիջոցը, նրա էլեկտրոնային նամակագրություններից մեկում ինչ-որ մարդ Էփշտեյնին առաջարկել է «կեղծ կին», որը նկարագրվում էր որպես 50-ամյա ռուս-հրեա կին: Նամակն այնպես է ձևակերպված, կարծես դա լիովին նորմալ և օրինական բիզնես առաջարկ լինի:

13. Նրա մահից հետո բանտի աշխատակիցները կեղծ դիակ էին օգտագործել՝ լրագրողներին մոլորեցնելու համար

Համաձայն գործի նյութերում առկա քննիչների նշումների՝ երբ Էփշտեյնի մարմինը տեղափոխում էին Մետրոպոլիտենի ուղղիչ կենտրոնից, բանտի աշխատակիցները տուփերով և սավաններով արհեստական «դիակ» էին պատրաստել: Նրանք այդ խայծը տեղադրել էին Գլխավոր դատաբժշկական փորձագետի գրասենյակի տարբերանշանով սպիտակ ֆուրգոնի մեջ: Լրագրողները սկսել էին հետևել այդ ֆուրգոնին, մինչդեռ Էփշտեյնի իրական մարմինը տեղափոխվել էր մեկ այլ՝ սև մեքենայով, որն աննկատ հեռացել էր տարածքից:

14. Մահվանից երկու օր առաջ նա կտակ է ստորագրել՝ 100 միլիոն դոլար թողնելով իր ընկերուհուն

Իր մահվանից ընդամենը երկու օր առաջ Էփշտեյնը ստորագրել է 32 էջանոց տրաստային պայմանագիր (կտակ)՝ նշելով իր 600 միլիոն դոլար կարողության 40 շահառուներին։ Նրա ընկերուհին պետք է ստանար 100 միլիոն դոլար, անձնական փաստաբանը՝ 50 միլիոն, իսկ հաշվապահը՝ 25 միլիոն դոլար: Ժիսլեն Մաքսվելի անունը նշված էր 10 միլիոն դոլարի դիմաց: Փաստաբանն այդ փաստաթուղթը ստորագրել է Էփշտեյնի մահից ութ օր անց, իսկ հաշվապահը՝ դրանից ևս երկու օր անց:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
14 տարօրինակ փաստ Էփշտեյնի գործից, որոնք ապացուցում են, որ միլիարդատերերը նորմալ մարդիկ չեն
🔍 💡 ԹԵՍՏ. Գիտելիքների ստուգատես: 10 հարցին կպատասխանեն միայն իսկական գիտակները 🧠
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց