Երբեմն մեզ թվում է, թե հարաբերություններում ամեն ինչ «նորմալ» է։ Կարծես թե ամեն ինչ կա՝ շփում, համատեղ ծրագրեր, կողք կողքի լինելու սովորություն։ Սակայն մտերմությունը միայն ֆիզիկական հպումը չէ։ Այն առաջին հերթին անվտանգության և ընդունված լինելու զգացումն է, ինչպես նաև այն, թե կոնկրետ ինչպես եք ցանկանում, որ ձեզ վերաբերվեն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այս վիզուալ թեստը կօգնի հասկանալ, թե մտերմության ո՞ր ձևն եք այս պահին փնտրում, նույնիսկ եթե դժվարանում եք դա ձևակերպել բառերով։
Թեստը ախտորոշումներ չի անում և մարդկանց չի բաժանում «ճիշտ» ու «սխալ» տեսակների։ Այն պարզապես ի ցույց է դնում ձեր ներքին պահանջմունքը, որը հաճախ ստվերում է մնում։
Ինչպե՞ս անցնել թեստը
Ուշադիր նայեք գրկախառնության չորս տեսակներին և ընտրեք այն մեկը, որն ինտուիտիվ կերպով ձեզ ամենահոգեհարազատն ու հարմարավետն է թվում։
Մի՛ ընտրեք «գեղեցիկը» կամ «տրամաբանականը»։ Կարևոր է առաջին իսկ զգացողությունը՝ մարմնական, հուզական և ակնթարթային։
Մտապահեք համարը և ծանոթացեք արդյունքներին։

Ընտրության մեկնաբանություն
❤️ Եթե ընտրել եք գրկախառնություն №1՝ Ամուր, պարփակված
Ինչ եք ակնկալում մտերմությունից
Ձեզ համար առաջնայինը պաշտպանվածության զգացումն է։ Դուք ցանկանում եք կողքիդ տեսնել մեկին, ում հետ կարելի է թուլանալ և դադարել «ուժեղ» լինելուց։
Ինչ է թաքնված դրա հետևում
Դուք հաճախ ձեզ վրա վերցնում եք ավելի շատ պատասխանատվություն, քան անհրաժեշտ է, և հազվադեպ եք ձեզ թույլ տալիս թույլ երևալ։ Մտերմությունը ձեզ համար այն վայրն է, որտեղ կարելի է «շունչ քաշել»՝ առանց բացատրությունների և արդարացումների։
Ինչպես է դա դրսևորվում հարաբերություններում
Դուք գնահատում եք հուսալիությունն ու կայունությունը, սակայն կարող եք ինքնամփոփ դառնալ, եթե հենարան չեք զգում։
💡 Խորհուրդ. Թույլ տվեք ձեզ երբեմն չհավաքված լինել։ Իրական մտերմությունը սկսվում է այնտեղ, որտեղ կարիք չկա ձևականություն պահպանելու։
❤️ Եթե ընտրել եք գրկախառնություն №2՝ Թեթև, որոշակի հեռավորությամբ
Ինչ եք ակնկալում մտերմությունից
Հարգանք ձեր սահմանների և ազատության նկատմամբ։ Ձեզ համար կարևոր է զգալ կապը՝ առանց սեփական ես-ը կորցնելու։
Ինչ է թաքնված դրա հետևում
Դուք վախենում եք ձուլվել մեկ այլ մարդու մեջ կամ կրկին հայտնվել ճնշման ներքո։
Ինչպես է դա դրսևորվում հարաբերություններում
Դուք գնահատում եք երկխոսությունը, բայց զգուշավորություն եք ցուցաբերում, երբ ձեզանից չափազանց շատ բան են ակնկալում։
💡 Խորհուրդ. Մտերմությունը պարտադիր չէ, որ նշանակի անկախության կորուստ։ Երբեմն այն կարելի է կառուցել դանդաղ և զգուշորեն։
❤️ Եթե ընտրել եք գրկախառնություն №3՝ Քնքուշ, գրկող
Ինչ եք ակնկալում մտերմությունից
Հուզական ջերմություն և ընդունում։ Ձեզ համար կարևոր է զգալ, որ ձեզ հասկանում են առանց բառերի։
Ինչ է թաքնված դրա հետևում
Դուք հոգնել եք մակերեսային շփումներից և փնտրում եք իսկական, խորը հուզական կապ։
Ինչպես է դա դրսևորվում հարաբերություններում
Դուք ամբողջությամբ նվիրվում եք հարաբերություններին և շատ սուր եք տանում զուգընկերոջ սառնությունը կամ օտարացումը։
💡 Խորհուրդ. Մի՛ վախեցեք ուղիղ խոսել ձեր զգացմունքների մասին. դա ձեզ ոչ թե խոցելի է դարձնում, այլ՝ անկեղծ։
Կարդացեք նաև՝ 7 պատճառ, թե ինչու է Ձեզ պետք ավելի շատ գրկախառնվել
❤️ Եթե ընտրել եք գրկախառնություն №4՝ Ինքնաբուխ, աշխույժ
Ինչ եք ակնկալում մտերմությունից
Թեթևություն, ուրախություն և «կենդանի» շփման զգացում՝ առանց ծանր սպասելիքների։
Ինչ է թաքնված դրա հետևում
Ձեզ համար կարևոր է, որ հարաբերությունները չվերածվեն պարտականության կամ նախապես գրված սցենարի։
Ինչպես է դա դրսևորվում հարաբերություններում
Դուք հեշտությամբ եք մտերմանում, բայց կարող եք հեռանալ, եթե հարաբերություններում չափազանց մեծ լրջություն եք զգում։
💡 Խորհուրդ. Թեթևությունը նույնպես խորության դրսևորում է։ Գլխավորը՝ չփախչելն է, երբ առաջանում է իրական կապվածություն։
🧩 Ինչպե՞ս կիրառել արդյունքը
- Ձևակերպեք ինքներդ ձեզ համար. մտերմության ո՞ր զգացողությունն է այս պահին ձեզ համար ամենակարևորը։
- Ուշադրություն դարձրեք. տալի՞ս է արդյոք ձեզ այդ զգացողությունը հարաբերությունների ներկայիս ձևաչափը։
- Փորձեք նրբանկատորեն քննարկել դա զուգընկերոջ հետ. ոչ թե պահանջի տեսքով, այլ որպես ձեր ներքին կարիք։
Կարևոր է. եթե կարդալիս ձեզ մոտ առաջացավ զայրույթ կամ ուժեղ ճանաչողության զգացում («սա ճիշտ իմ մասին է»), դա նույնպես կարևոր ազդանշան է։ Սովորաբար հենց այդտեղ էլ թաքնված է լինում ձեր իրական պահանջմունքը։








