Նույնիսկ մեկ անզգույշ բառը կարող է հարաբերություններին ավելի մեծ վնաս հասցնել, քան ամենաթեժ վեճը։ Հոգեբանը բացատրել է, թե որ արտահայտություններն են արգելված՝ անկախ նրանից՝ հարաբերությունները նո՞ր են սկսվել, թե՞ ամուսնացած եք արդեն երկար տարիներ։ Այդ բառերը ընկալվում են չափազանց ցավագին և ժամանակի ընթացքում քայքայում են զույգի կապը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ո՞ր արտահայտություններն են վանում տղամարդկանց. վեց ամենավտանգավոր արտահայտությունները
Եթե խոսենք այն մասին, թե ինչը կարող է հունից հանել տղամարդուն, ապա կարելի է առանձնացնել առնվազն վեց արտահայտություն։ Դրանք խոցում են ինքնասիրությունը, վիրավորանք առաջացնում և աստիճանաբար խարխլում հարաբերությունների հիմքերը։ Ահա թե ինչ է հոգեբանը խորհուրդ տալիս երբեք չասել զուգընկերոջը.
1. «Մենք բաժանվում ենք» կամ «Ես հեռանում եմ քեզանից»
Սա կանանց շրջանում տարածված արտահայտություն է, որը շատերն օգտագործում են զուգընկերոջը վախեցնելու նպատակով։ Սակայն սա այն դեպքն է, երբ չի կարելի բարձրաձայնել մի բան, որը չեք պատրաստվում իրագործել։
Ըստ հոգեբանի՝ եթե այդ բառերին գործողություն չի հաջորդում, դրանք արժեզրկվում են։ Ժամանակի ընթացքում տղամարդը դադարում է լուրջ վերաբերվել ձեր «սպառնալիքներին» և մի օր կարող է շատ հանգիստ պատասխանել. «Դե ուրեմն՝ հեռացի՛ր»։ Մասնագետի պնդմամբ՝ նման պահվածքը սպանում է վստահությունը և կորցնել է տալիս կայունության զգացումը։
2. «Նախկինս քեզանից լավն էր (ինչ-որ հարցում)»
Համեմատությունը գրեթե միշտ ցավոտ է, և նույնիսկ եթե խոսքը «ընդամենը» մեկ հատկանիշի մասին է, տղամարդը դա լսում է այսպես. «Դու ավելի վատն ես»։
«Դա հարվածում է ինքնագնահատականին, խանդ ու զայրույթ առաջացնում, իսկ մտերմությանը դա հաստատ չի նպաստում», — նշում է հոգեբանը։
3. «Նախկինս ինձ վատ էր վերաբերվում (բռնարար էր)»
«Նման պատմությունները, հատկապես մանրամասն նկարագրությամբ, կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։ Փաստացի դա կարող է հնչել որպես «ուղեցույց»՝ ենթագիտակցորեն հուշելով, որ ձեզ հետ կարելի է այդպես վարվել», — բացատրում է մասնագետը։
Դրա փոխարեն հոգեբանը խորհուրդ է տալիս կա՛մ ընդհանրապես չխոսել անցյալի հարաբերություններից, կա՛մ դա անել չափազանց զգուշորեն. «Իզուր չէ ասված՝ նախկինների մասին՝ ինչպես հանգուցյալների. կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»։
4. «Քեզ մոտ չի ստացվի»
Սա ամենաապամոտիվացնող արտահայտություններից մեկն է, որով դուք ցույց եք տալիս, որ չեք հավատում ձեր զուգընկերոջն ու նրա կարողություններին։
Նման խոսքերից հետո տղամարդու հավատը սեփական ուժերի հանդեպ կտրուկ ընկնում է։
Կարդացեք նաև՝ 5 բան, որ երբեք չպետք է ասեք ձեր ամուսնուն
5. «Բոլոր տղամարդիկ նույնն են»
Տղամարդն այս խոսքերն ընկալում է այսպես. «Դու նույնքան վատն ես, որքան մնացած բոլորը»։
Եվ նույնիսկ եթե նա օբյեկտիվորեն կապ չունի քննարկվող իրավիճակի հետ, միևնույն է, տղամարդու մոտ գործի է դրվում պաշտպանական մեխանիզմը, և նա սկսում է մեկուսանալ։
6. «Տղամարդ եղի՛ր»
Սա հերթական հարվածն է, որը կասկածի տակ է դնում տղամարդու արժեքն ու ինքնաբավությունը։ Այս արտահայտությունից հետո զուգընկերը ավելի շուտ կփորձի պաշտպանվել կամ փակվել իր մեջ, քան շարունակել երկխոսությունը կամ կնոջը որևէ բան ապացուցել։
Հավելյալ խորհուրդներ
Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս տղամարդու հետ շփման ընթացքում խուսափել հիվանդությունների և հիվանդանոցների մասին մանրամասն քննարկումներից, հատկապես հարաբերությունների սկզբնական փուլում։ «Տղամարդկանց մոտ դա կարող է տհաճություն առաջացնել և նվազեցնել սեռական հակումը։ Կան թեմաներ, որոնք ավելի լավ է չափավորել և դրանց համար ընտրել հարմար պահ», — ասում է մասնագետը։
Արգելված արտահայտությունների շարքին կարելի է դասել նաև նրանք, որոնք ստորացնում են տղամարդու արժանապատվությունը անկողնում.
«Ծաղրանքը, համեմատությունները և խայթոցները կարող են երկար ժամանակով փչացնել ձեր ինտիմ կյանքը։ Նույնիսկ եթե դուք դա ասեք ընդամենը մեկ անգամ, տղամարդը կարող է հիշել դա շատ երկար։ Ավելին, փորձելով «վերականգնել դիրքերը»՝ նա կարող է գնալ դավաճանության՝ պարզապես ինքն իրեն ապացուցելու համար, որ դուք իրավացի չէիք»։








