fbpx

Բուերն ավելի խելացի են, քան արտույտները. գիտնականները պարզել են, որ ուշ արթնացողներն ավելի լավ են լուծում տրամաբանական խնդիրները

Բուերին հնարավորություն չի տրվում լիարժեք դրսևորվելու, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք միջինում ավելի խելացի են, քան արտույտները։

Յուրաքանչյուր մարդ ունի իր քրոնոտիպը։ Ամենից հաճախ գիտնականներն առանձնացնում են «բուերի» և «արտույտների»։ Առաջինները նախընտրում են ավելի ուշ պառկել, ակտիվ են գիշերային ժամերին, մինչդեռ երկրորդները, ընդհակառակը, նախընտրում են վաղ արթնանալ, իսկ երեկոյան արդեն սպառում են իրենց ներուժի զգալի մասը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ քրոնոտիպերն իսկապես գոյություն ունեն (թեև ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, ինչպես հաճախ ներկայացնում են ԶԼՄ-ները), իսկ «բուերն» «արտույտներից» ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, ավելորդ քաշից և առողջական այլ խնդիրներից։ Սոցիալական ցանցերում նաև հաճախ գրում են, որ վաղ արթնանալը բազմաթիվ ազդեցիկ մարդկանց հաջողության գաղտնիքն է։

Այս ամենը տպավորություն էր ստեղծում, որ «բուերը» դժբախտ մարդիկ են, որոնց բախտը պարզապես չի բերել։ Նրանք ստիպված են ապրել «արտույտների» աշխարհում, տանջվել քնի պակասից, տառապել առողջական խնդիրներից և նույնիսկ համակերպվել այն մտքի հետ, որ հաջողության հասնելն իրենց համար չէ։ Նման կյանքը դժվար թե դրախտային անվանել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սակայն վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որքան նախկինում ներկայացնում էին ԶԼՄ-ները։ Այսպիսով, համաձայն վերջին հետազոտությունների, «բուերն» իրականում «գերազանցում են արտույտներին» ճանաչողական (կոգնիտիվ) կարողություններով։ Ըստ գիտնականների՝ «նրանք, ովքեր վաղ են արթնանում, ունեն ամենացածր ճանաչողական կարողությունները. նրանց մոտ, ովքեր արթնանում են առավոտյան 7:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, դրանք ավելի բարձր են եղել, իսկ նրանց մոտ, ովքեր արթնանում են 10:00-ից հետո՝ առավելագույնս բարձր»։

Սա բոլորովին չի նշանակում, որ «բու» քրոնոտիպ ունեցող յուրաքանչյուր մարդ ավելի խելացի է «արտույտից»։ Մարդու մտավոր կարողությունները, այնուամենայնիվ, որոշվում են ոչ միայն քրոնոտիպով, ուստի պետք չէ դրա համար անհանգստանալ։ Հետազոտողները կարծում են, որ մենք, թեև ունակ չենք փոխել մեր քրոնոտիպը, սակայն կարող ենք այնպես անել, որ այն առավելագույնս նպաստի մեր կարողությունների բացահայտմանը։

Կարդացեք նաև՝ Միլիարդատերերն արթնանում են այս ժամին, սակայն մարդկանց միայն 15%-ն է դրան ընդունակ

Այսպիսով, վաղ արթնանալու մասին միֆը դատարկ տեղում չի ծագել։ «Արտույտները», որոնք շատ վաղ են արթնանում և առավելագույնս օգտագործում են իրենց քրոնոտիպը, իսկապես ավելի հաճախ են հաջողության հասնում։ Բայց և «բուն», որն իր համար հարմար ժամին՝ երեկոյան, կաշխատի, հավանաբար կկարողանա, եթե ոչ հաջողության հասնել, ապա գոնե առավելագույնս գործի դնել իր կարողությունները։ Իսկ դա արտադրողականության համար շատ լավ խթան է։

Դրա համար պետք չէ անհանգստանալ սեփական քրոնոտիպի մասին։ Պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես առավելագույնս իրացնել սեփական առավելությունը։ Օրինակ՝ արթնանալ բոլորից շուտ, ինչպես խորհուրդ են տալիս մոտիվացնող բլոգերներն ու կենսահաքերները, կամ, ընդհակառակը, պառկել լուսադեմին մոտ, իսկ արթնանալ օրվա երկրորդ կեսին՝ իրացնելով սեփական «բվային ներուժը»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բուերն ավելի խելացի են, քան արտույտները. գիտնականները պարզել են, որ ուշ արթնացողներն ավելի լավ են լուծում տրամաբանական խնդիրները
Ձեր ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԹԻՎԸ` պարզեք, թե ինչ է դա նշանակում (տեսանյութ)