Սերը նուրբ բան է։ Հատկապես, երբ խոստովանելը վախենալու է, իսկ սիրտը գոնե ակնարկ է պահանջում, որ քեզ հասկացել են։ Ահա այստեղ էլ ի հայտ են գալիս Կենդանակերպի նշանները՝ յուրաքանչյուրն իր յուրահատուկ ձևով՝ առանց մեկ բառ ասելու զգացմունքները մատնելով։ Երբեմն՝ նույնիսկ չգիտակցելով դա։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
♈ Խոյ
Խոյը սիրահարվում է հանկարծակի, ինչպես ֆիլմում, որտեղ հերոսը կտրուկ վեր է կենում ու վազում անձրևի տակ։ Բայց եթե խոստովանելը վախենալու է, նա սկսում է իրեն տարօրինակ պահել։ Մի խայթող խոսք կասի, ձեզ վիճաբանության կհրահրի, հետո հանկարծ կսկսի բոլորից բարձր կատակել։ Սա կոպտություն չէ, պարզապես նրա «մտերմանալու միջոցն» է։
Եթե Խոյը հանկարծ ձեր կողքին չափազանց ակտիվ է դարձել, նույնիսկ անհանգստացնող ակտիվությամբ, շնորհավորում եմ՝ դուք կրքի օբյեկտ եք, ուղղակի նա դեռ «վախեցիր, բայց հարձակվիր» փուլում է։
♉ Ցուլ
Ցուլը չի շտապում։ Նա դիտարկում է, ինչպես գուրմանը, որը զննում է աղանդերը՝ հարգանքով և ցանկությամբ։ Բայց եթե խոստովանելը վախենալու է, Ցուլը կսկսի հոգ տանել։ Նա սուրճ կբերի, շարֆը կուղղի, կհիշի, որ դուք առանց շաքարի եք սիրում։ Եվ այս ամենը կանի «ոչ մի առանձնահատուկ բան» տեսքով։ Միայն թե ինչ-ինչ պատճառներով միշտ հայտնվում է մոտակայքում, երբ մրսում եք, սոված եք կամ տխուր։
Ցուլը չի ասի «սիրում եմ», բայց աննկատ ձեզ համար կարկանդակ կգնի։ Եվ դա կլինի նրա «Ես քոնն եմ»-ը։
♊ Երկվորյակներ
Եթե Երկվորյակները սիրահարված են, բայց վախենում են խոստովանել, նրանք սկսում են խոսել։ Շատ։ Շատ-շատ։ Ամեն ինչի մասին՝ բացի սիրուց։ Նրանք կկատակեն, կքննարկեն տիեզերքը, հոգեբանությունն ու սերիալները, բայց անընդհատ կհետևեն, թե ինչպես եք դուք արձագանքում։ Նրանց սիրախաղը ենթատեքստով երկխոսություն է։
Եվ եթե հանկարծ Երկվորյակները սկսում են ձեզ ամեն օր ուղղակիորեն գրել, իմացեք՝ նրանք մինչև ականջների ծայրը սիրահարված են, պարզապես վստահ չեն, որ դուք չեք փախչի իրենց բառերի հեղեղից։
♋ Խեցգետին
Խեցգետնի դեմքին գրված է այն ամենը, ինչ նա զգում է։ Բայց եթե նա վախենում է խոստովանել, թաքնվում է իր խեցու մեջ։ Կարող է հանկարծ հեռանալ, սկսել ավելի հազվադեպ գրել, բայց միևնույն ժամանակ հավանել ձեր բոլոր լուսանկարները։
Նա ի միջի այլոց հոգ կտանի. «Տա՞ք ես հագնվել», «Կերա՞ծ ես», «Իսկ ո՞վ է այս տղան լուսանկարում»։ Ու կարծես ոչինչ չի հարցնում, բայց անհանգստանում է, ինչպես մայրը, կատուն և սիրահարը միաժամանակ։
♌ Առյուծ
Առյուծը չի կարող պարզապես սիրահարվել. դա միշտ համաշխարհային մասշտաբի իրադարձություն է։ Բայց խոստովանե՞լ առաջինը։ Ոչ, շնորհակալություն։ Նա կսկսի ցուցադրել իրեն՝ նոր կոստյում, բարձր ծիծաղ, հաջողության պատմություններ՝ ամեն ինչ, որպեսզի դուք հիանաք։ Այնուհետև կսկսի «պատահաբար» հայտնվել այնտեղ, որտեղ դուք եք, կարծես Տիեզերքն է դա կազմակերպել։
Եթե Առյուծը հանկարծ դադարում է մյուս բոլորին նայելուց և կարծես դեր է խաղում միայն ձեզ համար, ամեն ինչ պարզ է՝ նա սիրահարվել է։ Եվ սպասում է ծափահարությունների… մեկ մարդուց։
♍ Կույս
Կույսը խոստովանություններից ավելի շատ է վախենում, քան անկարգությունից։ Ուստի գործում է տրամաբանորեն՝ վերլուծում է, դիտարկում, պլան կազմում։ Նա չի ասի «ես քեզ սիրում եմ», փոխարենը կստուգի՝ արդյոք ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է սննդի, ֆինանսների և ինքնագնահատականի հետ։ Եթե Կույսը սիրահարված է, նա աննկատ դառնում է ձեր պահապան հրեշտակը. կուղղի վրիպակները, լուծումներ կհուշի, գաղափար կառաջարկի։
Կույսի սերը խելքով համեմված հոգատարություն է, զգացմունքներ՝ գործնական փաթեթավորմամբ։
♎ Կշեռք
Կշեռքները նրբագեղ են սիրախաղում, կարծես խոստովանություն են փորձում նորաձևության ցուցադրությանը։ Նրանք վախենում են մերժվելուց, ուստի ամեն ինչ վերածում են թեթև խաղի։ Նայում են աչքերի մեջ, հաճոյախոսություններ են անում, ծիծաղում ձեր կատակների վրա, և կարծես թե ոչ մի լուրջ բան։
Բայց եթե Կշեռքները սկսում են ձեզ հետ առանձնանալու առիթներ փնտրել՝ «պարզապես խոսելու» համար, նշանակում է՝ խաղը վերածվել է զգացմունքների։ Իսկ եթե նրանք այդ ընթացքում խճճվել են իրենց իսկ ակնարկների մեջ, վերջ, բռնեցի՛ք սիրահարված դիվանագետին։
Տես նաև՝ Ինչպե՞ս են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշաններ
♏ Կարիճ
Եթե Կարիճը լռում է, բայց դուք զգում եք նրա հայացքի այրող ջերմությունը, մի՛ կասկածեք՝ նա սիրահարված է։ Պարզապես նա վախենում է կորցնել վերահսկողությունը։ Այդ պատճառով նա դիտարկում է, փորձարկում, «շոշափում» սահմանները։ Կարող է սիրախաղ անել ուրիշների հետ, ոչ թե անտարբերությունից, այլ ձեր արձագանքը ստուգելու համար։
Եթե Կարիճը հանկարծ ձեզ հետ լուրջ է դառնում, անկեղծ և դադարում է խաղալ, դուք անցել եք փորձությունը, նա հանձնվել է։ Նրա խոստովանությունը կլինի ոչ թե բառերով, այլ խորությամբ։
♐ Աղեղնավոր
Աղեղնավորը սիրահարվում է հանկարծակի և վառ, բայց հազվադեպ է խոստովանում, չէ՞ որ ազատություն կա։ Այդ պատճառով նա սերը վերածում է արկածի. ձեզ զբոսանքի է հրավիրում, մեմերով է կիսվում, սուրճի հրավիրում՝ «պարզապես զրուցելու»։ Ամեն ինչ հեշտ է, զվարճալի և անմեղ։ Բայց եթե հանկարծ Աղեղնավորը սկսում է ուշադիր լսել ձեզ, չի ընդհատում և մանրամասներ է մտապահում, ուրեմն գործը լուրջ է։
Պարզապես նրա համար խոստովանությունը թակարդ է, իսկ ուրախ սիրախաղը՝ սիրո անվանգ ձև։
♑ Այծեղջյուր
Այծեղջյուրը զգացմունքներից վախենում է գրեթե այնպես, ինչպես քաոսից։ Նա հեռավորություն կպահի, մինչև չհամոզվի, որ դա հուսալի է։ Բայց եթե սիրահարվել է, իրեն գործով կդրսևորի։ Նա կօգնի, կկազմակերպի, կապահովագրի, խորհուրդ կտա։ Եվ ձև կտա, թե դա պարզապես ընկերական աջակցություն է։ Իրականում նա արդեն կազմում է ձեր ընդհանուր գրաֆիկը։
Երբ Այծեղջյուրը սկսում է սովորականից ավելի հաճախ ժպտալ և ձեզ համար անում է այն, ինչ ոչ մեկի համար չի անում, համարեք, որ խոստովանությունը կայացել է։ Պարզապես իր ոճով՝ առանց բառերի։
♒ Ջրհոս
Ջրհոսը սիրահարվում է գլխով։ Նա չի խոստովանում, նա ուսումնասիրում է. գրում է գիշերը, խորը հարցեր տալիս, վիճում, սադրում։ Նա չի ասի «դու ինձ դուր ես գալիս», բայց կստեղծի այնպիսի զգացողություն, որ դուք յուրահատուկ եք։
Սիրահարված Ջրհոսը նման է Wi-Fi-ի. կարծես անտեսանելի է, բայց միշտ մոտակայքում է։ Եվ եթե նա հանկարծ դադարում է փիլիսոփայելուց և սկսում է անկեղծորեն անհանգստանալ ձեր մասին, նշանակում է՝ արդեն ամբողջությամբ գերված է զգացմունքներով։
♓ Ձկներ
Ձկները սիրահարվում են ամբողջ հոգով և անմիջապես գրում ձեր համատեղ կյանքի սցենարը, բայց վախենում են խոստովանել, որովհետև սարսափելի է կախարդանքը քանդելը։ Այդ պատճառով նրանք սկսում են բարձրաձայն երազել. «Իսկ եթե մենք ապրեինք ծովի մոտ…», «Իսկ եթե մենք ավելի շուտ հանդիպեինք…»։ Եվ ամեն ինչ անում են, որ դուք ինքներդ հասկանաք։
Ձկները չեն խոստովանում, նրանք «երգում են» աչքերով։ Պարզապես ավելի ուշադիր նայեք։
Եվ վերջում. Կենդանակերպի բոլոր նշաններն էլ կարողանում են սիրել, պարզապես յուրաքանչյուրը դա անում է յուրովի։ Ոմանք՝ բարձրաձայն, մյուսները՝ լուռ, երրորդները՝ հեգնանքով։ Բայց եթե ձեր կողքին ինչ-որ մեկը հանկարծ դարձել է մի փոքր ավելի հոգատար, ուշադիր, անհարմար-սրամիտ, հնարավոր է՝ դա էլ հենց խոստովանությունն է։ Պարզապես նրա աստղային լեզվով թարգմանված։








