fbpx

Թուրինյան սավանի առեղծվածը․ վիրաբույժ-ատամնաբույժը Հիսուսի Հարության ապացույց է գտել

Ամերիկացի վիրաբույժ-ատամնաբույժը պնդում է, որ Թուրինյան սավանի վրա նկատելի են ստորին ատամների ուրվագծեր, ինչը կարող է վկայել Քրիստոսի Հարության պահին տեղի ունեցած էներգիայի հզոր պայթյունի մասին։

ԱՄՆ-ից վիրաբույժ-ատամնաբույժ դոկտոր Ջոն Սոտոսանտին, ով նախկինում հաջող գործունեություն է ծավալել բժշկության ոլորտում, իսկ այժմ նվիրվել է աստվածաբանական հետազոտություններին, սենսացիոն բացահայտում է արել Իտալիայում Թուրինյան սավանի ցուցահանդես այցելության ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կանգնելով հնագույն վուշե կտավի առջև, որով, ըստ քրիստոնեական ավանդության, խաչելությունից հետո փաթաթել են Հիսուսի մարմինը, նա նկատել է մարդկային ատամների հազիվ տեսանելի ուրվագծեր։

Իր նոր ուսումնասիրության մեջ, որը դեռևս գիտական գրախոսություն չի անցել, Սոտոսանտին նշում է, որ կարողացել է զանազանել ստորին ծնոտի կտրիչները։ Սա, ըստ նրա, նշան է այն բանի, որ մահից հետո ծնոտի մկանները թուլացել են՝ ատամները տեսանելի դարձնելով։

«Մահից անմիջապես հետո մարմնի, այդ թվում՝ ծնոտի մկանները թուլանում են։ Դա կարող է հանգեցնել ծնոտի կախ ընկնելուն, ինչի հետևանքով ատամները տեսանելի են դառնում», – պարզաբանել է նա։

Սակայն նրա ամենաաղմկահարույց պնդումը հետևյալն է․ Սոտոսանտին կարծում է, որ ատամների պատկերն առաջացել է Հարության պահին ազատված ճառագայթային էներգիայի հզոր պայթյունի հետևանքով։

«Եթե ատամներն իսկապես երևում են, դա հաստատում է Հարության ժամանակ տեղի ունեցած էներգիայի պայթյունի մասին տեսությունը, որը և դրոշմվել է կտավի վրա», – հայտարարել է հետազոտողը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ «Բացահայտվել են» Հիսուս Քրիստոսի կյանքի գաղտնիքները՝ Աստվածաշնչյան գտածոների շնորհիվ

Թերահավատություն և նախնական դիտարկումներ

Ոչ բոլոր գիտնականներն են կիսում վիրաբույժի խանդավառությունը։ Իմունոլոգ Քելլի Քիրսը նշել է, որ «տեսանելի ատամների հարցը» վիճահարույց է մնում արդեն տասնամյակներ շարունակ, և կտորի կառուցվածքի պատճառով դժվար է իրական ուրվագծերը տարբերել ստվերներից ու հյուսվածքից։

Սակայն Սոտոսանտին հղում է անում մի շարք նախկին աշխատությունների, մասնավորապես՝ քիմիկոս Ջայլզ Քարթերի 1982 թվականի հետազոտությանը, որտեղ հեղինակը ենթադրել էր, թե սավանի պատկերը կարող էր ստեղծվել մարմնի ներսից արձակված ռենտգենյան ճառագայթման շնորհիվ։

Բացի այդ, 1990-ականներին հետազոտող ամուսիններ Ալան և Մերի Վանգերները մշակել էին պատկերների բևեռացված վերադրման մեթոդ և հայտնել, որ սավանի վրա կարողանում են զանազանել մինչև 20 ատամ՝ տեսանելի արմատներով։

Դարերի խորհրդավոր դրոշմը

Թուրինյան սավանի վրա երևում է վերքերով տղամարդու խամրած պատկեր, որը համապատասխանում է Հիսուսի խաչելության նկարագրությանը՝ ծակված դաստակներ, խոցված կող և փշե պսակից մնացած հետքեր։

Թեև 1980 թվականի ռադիոածխածնային թվագրումը կտավի տարիքը սահմանել է 1200-1400 թվականների միջակայքում, շատ փորձագետներ կարծում են, որ հետազոտված նմուշը եղել է ավելի ուշ շրջանի վերականգնման մաս։

Այն պահից, երբ 14-րդ դարում ասպետ Ժոֆրուա դե Շարնին սավանը ներկայացրեց հանրությանը, այն չի դադարում հուզել պատմաբաններին, աստվածաբաններին ու թերահավատներին։

«Այն, ինչ ես տեսնում եմ, պարզապես անատոմիական մանրուք չէ։ Դա ֆիզիկայի սահմաններն անցնող էներգիայի հետք է», – եզրափակել է Սոտոսանտին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Թուրինյան սավանի առեղծվածը․ վիրաբույժ-ատամնաբույժը Հիսուսի Հարության ապացույց է գտել
Ի՞նչ է պատմում տղամարդու մարմնի լեզուն նրա մասին: Արդյո՞ք դուր եք գալիս նրան