fbpx

Ո՞րն է տղամարդու ամենագրավիչ կազմվածքը։ Գիտնականները տվել են պատասխանը

Դոկտոր Ֆան Սիայի ղեկավարությամբ իրականացված լայնածավալ հետազոտությունը հիմնված է էվոլյուցիոն տեսությունների վրա, որոնք ենթադրում են, որ ֆիզիկական գրավչությունը մեծապես պայմանավորված է առողջության և վերարտադրողական ունակությունների կենսաբանական ցուցիչներով։ Մասնավորապես, մարմնում ճարպի բաշխումը զգալիորեն ազդում է հորմոնալ հավասարակշռության և երկրորդական սեռական հատկանիշների ձևավորման վրա։ Սա ճարպային զանգվածի չափավոր մակարդակը դարձնում է նախընտրելի՝ թե՛ առողջության, թե՛ հնարավոր զուգընկերոջը տեսողականորեն գնահատելու տեսանկյունից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հետազոտությանը մասնակցել են 283 կանայք Չինաստանից, Լիտվայից և Մեծ Բրիտանիայից։ Նրանք գնահատել են տղամարդկանց մարմինների սև-սպիտակ պատկերները, որոնք ստացվել են երկէներգետիկ ռենտգենյան աբսորբցիոմետրիայի (DXA) միջոցով։ Պատկերները տարբերվել են մարմնի ճարպի տոկոսով, մարմնի զանգվածի ինդեքսով (ՄԶԻ) և ուսերի ու գոտկատեղի համամասնությամբ։ Գրավչության վրա ազդող լրացուցիչ գործոնները բացառելու նպատակով պատկերներից հեռացվել էին դեմքի գծերն ու հասակը բնորոշող հատկանիշները։ Մասնակիցներից պահանջվել է դասավորել լուսանկարները՝ ըստ գրավչության աստիճանի։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ամենագրավիչ են համարվել 23-ից 27 ՄԶԻ ունեցող մարմինները, ինչը համապատասխանում է նորմալ կամ թեթևակի ավելորդ քաշին։ Հատկանշական է, որ ոչ թե մկանների ռելիեֆը կամ ուսերի լայնությունը, որոնք ավանդաբար համարվում են տղամարդկային կազմվածքի չափանիշ, այլ հենց մարմնի ճարպի տոկոսն է եղել գրավչության ամենակայուն և ընդհանրական ցուցանիշը բոլոր երեք երկրներում։ Ամենագրավիչ կազմվածքներում ճարպային հյուսվածքի մասնաբաժինը կազմել է մոտ 13-14%, և հենց այս համամասնությունն է վկայում առողջ նյութափոխանակության մասին։

Պարզվում է՝ արտահայտված մկաններն ու լայն ուսերն ավելի քիչ կարևոր են, քան մարմնի ճարպի չափավոր քանակը։

Ուսերի և գոտկատեղի հարաբերակցությունը, չնայած գրավչության չափանիշներից մեկի իր համբավին, պակաս նշանակալի դեր է ունեցել։ Չինաստանում և Լիտվայում այս ցուցանիշն ընդհանրապես նշանակություն չի ունեցել մարմնի ճարպի տոկոսը հաշվի առնելուց հետո։ Իսկ Մեծ Բրիտանիայում, թեև այն որոշակի ազդեցություն պահպանում էր, այնուամենայնիվ, իր կարևորությամբ զիջում էր ճարպային զանգվածի տոկոսին։ Այս ամենը կասկածի տակ է դնում այն տարածված կարծիքը, թե տղամարդու գրավչության ընկալման հարցում մարզված իրանը որոշիչ դեր ունի։

Կարդացեք նաև՝ Ի՞նչն է տղամարդուն գրավիչ դարձնում․ կանայք խոստովանել են, թե որ մանրուքներն են իրենց «խելքահան անում»

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կանայք առավել գրավիչ են համարում այն տղամարդկանց, որոնց կազմվածքում համակցված են մարմնի չափավոր զանգվածը և ճարպային հյուսվածքի առողջ մակարդակը։ Սրանք ազդանշաններ են, որոնք վկայում են կենսունակության, տոկունության և հորմոնալ առողջության մասին։ Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ տղամարդկանց շրջանում նախկինում անցկացված նմանատիպ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք նախընտրում են օպտիմալից ավելի ցածր ճարպային զանգվածով նիհար կանանց, ինչը, հավանաբար, պայմանավորված է հասարակության մեջ արմատացած կարծրատիպերով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ո՞րն է տղամարդու ամենագրավիչ կազմվածքը։ Գիտնականները տվել են պատասխանը
12 չգնահատված կանացի գծեր, որոնք գրավում են տղամարդկանց