Ինչպես նշում են մասնագետները, ապահովված մարդիկ, որպես կանոն, հանգիստ ու խաղաղ տեսք ունեն։ Նրանց ժպիտը բնական է, իսկ ատամները՝ ուղիղ և խնամված։ Ի տարբերություն նրանց, ովքեր մշտապես տարված են ֆինանսական խնդիրներով, այս մարդկանց դեմքին հազվադեպ կնկատեք քրոնիկական սթրեսի կամ հոգնածության նշաններ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Որակ, ոչ թե ցուցադրականություն
Հագուստի հարցում նրանք նախապատվությունը տալիս են որակին, ոչ թե ցուցադրականությանը։ Ճչացող լոգոտիպերի փոխարեն՝ կատարյալ ձևվածք, թանկարժեք բնական գործվածքներ և մարմնին անթերի նստող հագուստ։ Նույնիսկ հասարակ սպիտակ շապիկը նրանց հագին կարող է շքեղ տեսք ունենալ՝ շնորհիվ նյութի և կարի անբասիր որակի։
2. Հանգիստ և վստահ շարժուձև
Նրանց շարժումները չափված-ձևված են և վստահ։ Ուղիղ կեցվածքը, հանգիստ քայլվածքը, եռուզեռի բացակայությունը՝ այս ամենը բնորոշ է մարդուն, ով սովոր չէ անհանգստանալ վաղվա օրվա համար։ Նրանք կարող են իրենց թույլ տալ հարմարավետ, հաճախ թանկարժեք, բայց ոչ աչքի ընկնող կոշիկներ, որոնք չեն սեղմում և չեն ստիպում արագ քայլել։
3. Նվազագույն դիմահարդարում
Նրանցից շատերը գրեթե չեն դիմահարդարվում կամ սահմանափակվում են մաշկի գույնը հավասարեցնող թեթև միջոցներով։ Երբ հնարավորություն կա պարբերաբար այցելելու կոսմետոլոգի, օգտագործելու թանկարժեք խնամքի միջոցներ և առողջ սնվելու, մաշկի թերությունները քողարկելու կարիքն ինքնին վերանում է։
4. Անշտապ ապրելակերպ
Նրանց առօրյան զուրկ է այն շտապողականությունից, որը բնորոշ է շատերին։ Առավոտյան ութին աշխատանքի վազելու փոխարեն՝ նրանք նախընտրում են անշտապ զբոսանքներ, հանգիստ նախաճաշեր և սեփական անձին տրամադրվող ժամանակ։ Նրանք կարող են իրենց թույլ տալ ոչ մի տեղ չշտապելու շքեղությունը։
5. Նախասիրություն սպիտակ հագուստի նկատմամբ
Սպիտակ հագուստի նկատմամբ նախասիրությունը ևս մեկ ուշագրավ նշան է։ Բաց գույնի հագուստը կրելիս հատուկ խնամք է պահանջում, ինչն ինքնաբերաբար ենթադրում է հավելյալ ծախսեր։ Եթե մարդը հաճախ է ձյունաճերմակ հագուստ կրում, և այն միշտ անթերի տեսք ունի, դա շատ բան է նշանակում։
6. Հետաքրքրություններ՝ առօրյայից դուրս
Նրանց հետաքրքրությունների շրջանակը հաճախ սովորականի սահմաններից դուրս է։ Լայն սպառման համար նախատեսված հանգստավայրերի փոխարեն՝ նրանք նախընտրում են ուղևորություններ դեպի քիչ հայտնի վայրեր, գաստրոնոմիական շրջագայություններ կամ անսովոր զբաղմունքներ։ Ֆինանսական ազատությունը թույլ է տալիս ընտրել այն, ինչն իսկապես հետաքրքիր է, այլ ոչ թե այն, ինչը հասանելի է գնի առումով։
Կարդացեք նաև՝ Ի՞նչ են անում հարուստ մարդիկ, որ չեն անում աղքատները
7. Առողջ և խնամված մազեր
Նրանց մազերն առանց բարդ սանրվածքների անգամ առողջ և խնամված տեսք ունեն։ Տրիխոլոգի մոտ պարբերաբար այցելելը, որակյալ խնամքը և ամեն օր մազերը հարթուկով վնասելու անհրաժեշտության բացակայությունը տալիս են իրենց արդյունքը։
Եվ գլխավորը՝ հանգստությունն ամեն իրավիճակում
Մատուցողի սխալը, չվերթի ուշացումը կամ հանկարծակի սկսված անձրևը նրանց չեն նյարդայնացնի։ Երբ ամեն լումայի համար պայքարելու կարիք չկա, շատ ավելի հեշտ է վերաբերվել կյանքի մանր անախորժություններին։
Ի վերջո, իսկական հարստությունը ոչ թե թանկարժեք իրերն են, այլ ներքին ազատության և սեփական ուժերի հանդեպ վստահության այն անգին զգացողությունը։








