fbpx

20 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Մեծ Հայրենասեր

Ուղիղ 20 տարի առաջ, հենց այս օրը կյանքից հեռացավ մի մարդ, որի կորուստը իմ կյանքի հունը ամբողջությամբ փոխեց: Այդ մարդը հայրս էր: Ես կորցրեցի նրան այն ժամանակ, երբ ամենաշատն էր նա ինձ պետք: Ես նոր-նոր մտնում էի մեծ կյանք և իմ կողքին իսկական հայր, իսկական տղամարդ էր հարկավոր ճիշտ ուղղին ցույց տալու համար, իսկ նա հենց իսկական տղամարդ և իսկական հայր էր: Չնայած այն ժամանակ ես փոքր էի, դեռ ամբողջությամբ չէի հասկանում կորստի արժեքը: Եվ միայն նոր-նոր տարիքիս հետ ավելի ու ավելի եմ հասկանում թե ինչ մեծ կորուստ էր:

Ես հպարտ եմ, որ նրա որդին եմ, որդի մի մարդու, որի հայրենասիրությունը սահմաններ չէր ճանաչում և որը մեծ գիտնական էր:

Նա Արցախյան ազատամարտի տարիներին մի խումբ համալսարանականների հետ դիմում է գրում, որպեսզի գնա Հակրենիքը պաշտպանելու, բայց մերժում է ստանում՝ պատճառաբանությամբ, որ դեռևս դրա վախտը չէ: Հիասթափված էր շատ, սակայն ձեռքերը ծալած չի նստում, այլ ձեռնամուխ է լինում իր գիտելիքների ծառայեցմանը հանուն Հայրենիքի պաշտպանության: Սուղ պայմաններում և ԿԳԲ-ի անընդհատ հետապնդման վտանգի ներքո սկսում է զենք ստեղծել, այդքան անհրաժեշտ զենք մեր բանակի համար: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Մեծ, բայց և անհայտ անուն» հոդվածում: Այս հոդվածով փորձ եմ արել հասանելի դարձնել այս անունը մարդկանց, որպեսզի իմանան նրա գործը, որպեսզի նրա անունը չմոռացվի: Անչափ ուրախ եմ, որ այսօր դանդաղ, բայց հաստատակամ քայլերով տարածում է գտնում նրա անունը:

Չնայած անսահման հպարտությանս որ (չեմ վախենա ասել) այդ մեծ մարդու որդին եմ, սակայն իհարկե կգերադասեի, որ հայրս լիներ հասարակ մի մարդ, թեկուզ ոչ հայրենասեր, միայն թե այսօր լիներ մեր կողքին:

Ես Արամ Հակոբյանն եմ, Հելբիկ Հակոբյանի որդին…
Հելբիկ Հակոբյան. մի՛ մոռացեք այս անունը…

Նրա մասին կարող եք կարդալ նաև՝

«Մեծ, բայց և անհայտ անուն»

Մանե Պապյան – Պայքար ոչ պատերազմի դաշտում

Արմնյուզի Ինտերակտիվը իմ հոդվածի մասին


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Մեծ Հայրենասեր
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները