fbpx

Քաղվածքներ իմ ֆեյսբուքյան ստատուսներից

Facebook սոցիալական ցանցում հաճախակի եմ ստատուսներ գրում: Գրում եմ հիմնականում ինձ հուզող թեմաների մասին, նրանց մի մասը գրված է սարկազմով: Որոշ ստատուսներ ըստ իս բավական հետաքրքիր են ստացվում: Ձեզ եմ ուզում ներկայացնել ըստ իս իմ ֆեյսբուքյան ամենահաջողված վերջին ստատուսներիս ընտրանին.

  • Ամառ ու նորից այլմոլորակայինները (հսկայական ծղրիդներ) ազատ ել ու մուտ ունեն իմ սենյակ :
  • Ժողովուրդ Դուք հասկանու՞մ եք, որ դուրսը ամառ է, դուրսը դրախտ է, իսկ մենք մեր կյանքն ենք մարում էս ախմախ ֆեյսբուքներում ու ինտերնետում…. :(
  • բեդուիններ բոլոր երկրների միացե՛ք…
  • անմիտ մտավորականների մտքներում անմիտ մի միտք ծագեց…
  • Բայց ոնց եմ հոգնել Ռուբեն Հայրապետյան անունից: Քանի՞ օր, քանի՞ ամիս կարելի ա անընդհատ ամեն տեղ էտ անունը կարդալ ու լսել: Հոգնանք էլի… :/
  • կոպիտ թող չհնչի, բայց հայկական լրատվականները թող գնան նեմեցի ճակատը պաչեն: Ինքը որ չլիներ էս վերջին մի քանի շաբաթը ինչի՞ մասին պիտի գրեին:
  • լավ էլի ժողովուրդ, հիմա էլ ամուսնության տարիքը 19 դարձնելու՞ դեմ եք պայքարում: Ուրիշ բան ու գործ չկա՞, թե՞ պայքարել եք ուզում: Եթե պայքարելու հավես ունեք, ավելի լուրջ բաների դեմ պայքարեք՝ ասենք օրինակ, գների թանկացման, սոցիալական և դեմոգրաֆիական աղետալի վիճակի դեմ: Թե չէ Մաշտոցի այգի, ամուսնության տարիք…
    Լավ էլի…
  • Ներկա պահին ԵՊՀ-ում ջուր չկա: Եկե՛ք պայքարենք այդ անարդարության դեմ, ինչու՞ ԵՊՀ-ում ջուր չկա :)))
  • Հայերիս մոտ մոդա է դարձել պայքարելը: Սկսել ենք պայքարել անընդհատ ու ամենուրեք ու ամեն ինչի դեմ, միայն թե պայքարենք: Օֆ աման եսիմ էհ…
  • ախր ժողովուրդ ջան մի բան հասկացեք. եթե ենթադրենք, որ մի լրագրող իր նյութը գունազարդելու համար մեկ կամ մի քանի անգամ ինձ գյուղատնտես ակտիվիստ է անվանել, դա ամենևին չի նշանակում, որ ես սկսեցի գյուղատնտեսությունից գլուխ հանել ու որ իրավունք ունեմ քիթս մտցնել գյուղատնտեսության նախարարության գործերի մեջ ու որ ամեն փչացած կարտոֆիլի համար պետք է դոշ տված պայքար գոչեմ
  • Ով ինչ ուզում է ասի, ինչքան ուզում է փնովի ու այլանդակություններ խոսա, միևնույնն է.
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն (բարն) եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Հ1-ին էդքան փնովում ենք, բայց երեկ Հ1-ով Բայրոնի մասին մի հրաշալի հաղորդում էր, որտեղ հրավիրված էին մարդիկ, որոնք անչափ հետաքրքիր էին պատմում նրա մասին: Հրաշք հաղորդում էր: Կուզեի այդ տիպի հաղորդումներ շատ լինեն
  • Կամ հայ ազգը այնքան համով ազգ է, որ իրար ուտում չեն կշտանում, կամ հայ ազգը այնքան անկուշտ ազգ է, որ իրար ուտում չեն կշտանում…by me :))
  • այ հայեր ջան այդքան միս ուտելը վնաս է առողջությանը, հերիք իրար միս ուտեք
  • Փառք Աստծուն, որ Հայաստանը աղջիկ ա, որովհետև ես իրան սիրում եմ :)))
  • Իհարկե ես շատ եմ հարգում բլոգեր Փղին՝ Տիգրան Քոչարյանին, բայց խայտառակություն ա էլի, որ հենց Փիղը մի քիչ սուր ստատուս ա գրում, վռազ այդ ստատուսը հայտնվում ա լրատվականներում: Սա խոսում է մեր լրատվականների մեղմ ասած տխուր վիճակի մասին:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag