fbpx

Ինչու՞ սպանեցին Քադաֆիին

Այսօր մտորումներիս ընթացքում եկա այն եզրահանգման, որ աշխարհը քաոսի կողմնակիցն է և նա խիստ ագրեսիվ է տրամադրվում և շուտափույթ կերպով փորձում է ազատվել ծաղկող երկրներից և հայրենասեր և իր ժողովրդին սիրող լիդերներից: Եվ դրա վառ օրինակն է գեներալ Քադաֆիի սպանությունը:

Ինչ ուզում եք ասեք, սակայն ըստ իս Քադաֆին դա հայրենասեր և հայրենիքի համար իսկական հոգ տանող լիդերներից մեկն էր, որի օրինակին եթե հետևեն շատ ու շատ լիդերներ, ապա իրենց երկիրը ուղղակիորեն կծաղկի:

Իսկ մենք գիտենք, որ երկիր մոլորակի «տերերին» և հատկապես աշխարհի համար քաղծկեղ դարձած ԱՄՆ-ին ձեռք չեն տալիս այդպիսի հայրենասեր ու դրսից դժվար կառավարելի լիդերները:

Եվ այսպես ինչու՞ սպանեցին Քադաֆիին.

  1. Գալով պետության ղեկին, նա քշեց բոլոր միջազգային կորպորացիաները երկրից:
  2. Փակեց ՆԱՏՕ-ի բոլոր ռազմական բազաները:
  3. ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում էր 14 192 $:
  4. Ընտանիքի ամեն մի անդամի համար տարեկան պետությունը վճարում էր 1 000 $ դոտացիա:
  5. Անգործության նպաստ  730 $
  6. Բուժքրոջ աշխատավարձ 1 000 $:
  7. Ամեն մի նորածնի համար վճարվում էր 7 000 $:
  8. Նորապսակներին տւրվում էր 64 000 $՝ բնակարան գնելու համար:
  9.  Սեփական բիզնես սկսելու համար տրվում էր միանվագ 20 000 $ օգնություն:
  10. Մեծ հարկերն արգելված էին:
  11. Կրթությունն ու բժշկությունը անվճար էին:
  12. Կրթությունն ու ստաժավորումը արտասահմանում կատարվում էր պետության հաշվին:
  13. Բազմազավակ ընտանիքների համար գործում էին  հատուկ խանութների ցանց, որտեղ մթերքների գինը խիստ սիմվոլիկ էր:
  14. Ժամկետնանց մթերքների վաճառքի համար գործում էին մեծ տուգանքներ և ապրանքի առգրավում հատուկ ոստիկանության կողմից:
  15. Որոշ դեղատներ անվճար դեղեր էի դուրս գրում:
  16. Դեղեր կեղծելու համար գործում էր մահապատիժ:
  17. Բնակարանային վարձ՝ բացակայում էր:
  18. Էլեկտրաէներգիայի համար վճար՝ բացակայում էր:
  19. Ալկոհոլային խմիչքների վաճառքը և օգտագործումը արգելված էր:
  20. Բնակարանի և ավտոմեքենաների գնման համար տրվում էին անտոկոս կրեդիտներ:
  21. Ռիելտորական ծառայությունները արգելված էին:
  22. Ավտոմեքենա գնելուց 50%-ը վճարում էր պետությունը, իսկ իրենց պատերազմի հերոսների համար  65%:
  23. Բենզինը ջից էժան էր՝ 1լ բենզինը արժեր  0,14 $

Միայն Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ Լիբիայի հարավի նեգրերը ձեռք բերեցին մարդկային օրենքներ: Նրա 40 տարվա կառավարման ընթացքում Լիբիայի բնակչության թիվը 3 անգամ աճել է: Երեխաների մահացությունը նվազել է 9 անգամ: Երկրում կյանքի տևողությունը մեծացել է  51,5-ից մինևչ 74,5 տարի: Քադաֆին որոշում էր կայացրել դուրս գալ համաշխարհային բանկային համակարգից, որի օրինակին ուզում էին նաև հետևել 12 արաբական երկրներ:

Եվ այս ամենից հետո ինքան էլ որ ասեն, որ Քադաֆին իր հաշվեհամարին միլիարդներ էր դնում, բայց միևնույն է, թեկուզ և այդ հանգամանքը ևս հաշվի առնելով, նա հոգում էր իր երկրի և ժողովրդի բոլոր հոգսերը:

Իսկ այժմ այս ծաղկող երկիրը վեր է ածվել քաոսային դժողքի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag