fbpx

Ինչո՞ւ Թումանյանի մահից հետո նրա որդին գողացավ հոր սիրտն ու թաքցրեց իրենց տանը. պատմություն, որ քչերին է հայտնի

Հովհաննես Թումանյանը ոչ միայն իր կյանքի ընթացքում, այլ նա այն ավարտելուց հետո հայտնվեց բազմաթիվ քննարկումների կիզակետում։ Ամեն բան թեժացավ, երբ նրա մահից հետո հարազատ որդին որոշեց գողանալ հոր սիրտը հենց հիվանդանոցից։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Պատմություն, որ քչերը գիտեն։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գրականագետ Չարխչյանը հետաքրքիր ու չիմացված մի պատմություն պատմեց մի օր։ Նա նշում էր, որ 1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը:

Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… Ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ է, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ է ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ է, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր՝ նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Կարդացեք նաև՝ 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե դուք չգիտեք

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի երազանքը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ Թումանյանի մահից հետո նրա որդին գողացավ հոր սիրտն ու թաքցրեց իրենց տանը. պատմություն, որ քչերին է հայտնի
Կենդանակերպի 4 ամենավրեժխնդիր ու հիշաչար նշանները